Տնտեսական

USD BUY - 381.50+0.50 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 438.00+0.00 EUR SELL - 442.50+0.50
OIL:  BRENT - 62.55-1.76 WTI - 58.15-2.35
COMEX:  GOLD - 4056.50-0.52 SILVER - 49.35-2.84
COMEX:  PLATINUM - 1512.00-3.12
LME:  ALUMINIUM - 2780.00-1.19 COPPER - 10719.50-0.55
LME:  NICKEL - 14638.00-0.08 TIN - 36873.00-0.04
LME:  LEAD - 2023.50-0.69 ZINC - 2989.00-0.17
FOREX:  USD/JPY - 157.36+0.02 EUR/GBP - 1.1535+0.18
FOREX:  EUR/USD - 1.1535+0.18 GBP/USD - 1.3084+0.31
STOCKS RUS:  RTSI - 1025.58-0.41
STOCKS US: DOW JONES - 45752.26-0.84 NASDAQ - 22078.05-2.15
STOCKS US: S&P 500 - 6538.76-1.56
STOCKS JAPAN:  NIKKEI - 48625.88-2.40 TOPIX - 3297.73-0.06
STOCKS CHINA:  HANG SENG - 25220.02-2.38 SSEC - 3834.89-2.45
STOCKS EUR:  FTSE100 - 9527.65+0.21 CAC40 - 7981.07+0.34
STOCKS EUR:  DAX - 23278.85+0.50
21/11/2025  CBA:  USD - 381.61-0.44 GBP - 498.57-0.85
21/11/2025  CBA:  EURO - 439.65-0.7
21/11/2025  CBA:  GOLD - 50188-504 SILVER - 623.82-17.36
Կոտայքի մարզից կառավարությունը ստացել է 11 ներդրումային ծրագրի առաջարկ
17/02/2017 22:20
Կիսվել

Կոտայքի մարզից կառավարությունը ստացել է 11 ներդրումային ծրագրի առաջարկ

Կոտայքի մարզից կառավարությունը ստացել է 11 ներդրումային ծրագրի առաջարկ.

1. Հրազդան – Ջերմոցային տնտեսություն «Գրին Ֆարմեր»

Նախատեսվում է ջերմոցային տնտեսությունում աճեցնել լոլիկ, տարեկան 1 քառակուսի մետրից ստանալով 50կգ բերք: Կստեղծվի 100-120 աշատատեղ։

2. Բջնի – Բիոմասսայից վառելանյութի (պելետի) և համապատասխան վառարանների արտադրություն։

Բնակելի տների, արտադրական և հանրային վայրերի տաքացման նպատակով նախատեսվում է արտադրել պելետ` խոտից, ծղոտից և խոտալյուրից: Որպես գազի և վառելափայտի այլընտրանքային` ավելի էժան և տեղական հումքով ստացվող վառելանյութ` նախատեսվում է արտադրել պելետ, որի ստացման պրոցեսը կայանում է հետևյալում. հումքը՝ խոտն աղացվում է մուրճավոր խոտաղացով և ստացված խոտալյուրը ենթարկվում է ջերմամշակման չոր գոլորշիով։ Այնուհետև` 300 աթմ. ճնշման պայմաններում գրանյուլատորի միջոցով արտադրվում է պելետը: Ջերմատվության բարձրացման նպատակով խոտալյուրի հետ կխառնվեն նաև գոմաղբ, տորֆ և այլն: Ստացված պելետներն անցնում են սառեցման պրոցես և փաթեթավորվելով պոլէթիլենե պարկերում և  պահսետավորվում են: Արտադրության կազմակերպման համար ծրագրով նախատեսվում է Բջնիի և հարևան համայնքների բնակիչներից գնել և պահեստավորել ծղոտ, դաշտի և արոտավայրի խոտ:

Պլանավորվում է նաև մեխանիկական արտադրամասում արտադրել պելետի համար նախատեսված վառարաններ և վաճառել կամ ապառիկ տրամադրել օգտագործողին պայմանով, որ պետք է պելետ գնի կազմակերպությունից 1 տարվա ընթացքում ետ վճարելով վառարանի արժեքը: Ծրագրով նախատեսվում է վերանորոգել մեխանիկական արտադրամասն ու պահեստի տարածքը, արտադրել պելետով աշխատող վառարաններ, ձեռք բերել  խոտաղաց, խոտալյուրի խոնավության կարգավորիչ սարքավորում, գրանուլյատոր և պելետի սառեցման սարքավորում: Աշխատատեղերի ստեղծում՝ ծրագրի իրականացման առաջին տարում` 7, 2-րդ տարում` 12։

3. Զովունի – Երկաթբետոնե կոնստրուկցիաներ

Նախատեսվում է արտադրել գյուղատնտեսական նշանակության ե/բետոնե նախալարված հենասյուներ` 2 տեսակի (միջանկյալ հենասյուներ 7×7.5 սմ Լ-4.8 մ և եզրային հենասյուներ 9×9.5 սմ Լ-4.8 մ) և այլ մետաղական կցամասեր, որոնք նախատեսվում են պտղատու այգիների կարկտապաշտպան համակարգերի կառուցման համար` ե/բետոնե սյուների վրա ցանցի ամրացման միջոցով: Նախատեսվում է ստեղծել այգիներում մոնտաժային աշխատանքները իրականացնող բրիգադա և համապատասխան մեքենա-մեխանիզմների ամբողջական կոմպլեկտ տեղերում աշխատանքների իրականացման համար: Աշխատատեղերի ստեղծում՝ 18-20 աշխատատեղ` արտադրությունում, 18-20 աշխատատեղ` մոնտաժային աշխատանքների իրականացման համար

4. Քանաքեռավան – Հագուստի արտադրություն/ MACSON ընկերություն

Նախատեսվում է հիմնել մանուֆակտուրայի արտադրություն: Իսպանական MACSON ընկերության ներկայացուցչի  հետ ձեռք է բերվել նախնական համաձայնություն, Քանաքեռավան համայնքի տարածքում կազմակերպել նոր մանուֆակտուրայի արտադրություն, առկա արտադրական շենքում, որը ունի վերանորոգման կարիք: Բանակցությունների դրական ելքի դեպքում հիմնական ներդրումը ընկերությունը կվերցնի իր վրա։ MACSON ընկերությունը նախատեսում է իր ապրանքի սպառումը ՌԴ-ում։

Ընկերությունը ՀՀ-ում կազմակերպելու է ծառայություն, հումքի ներկրում-ապրանքի արտահանում։ Ակնկալվում է ենթակառուցվածքի բարեկարգում՝  էլ.ենթակայանի բարեկարգում`համապատասխան հզորությամբ Արտադրությունը նախատեսվում է իրականացնել արտադրական տարածքում վարձակալության միջոցով (1200 մ/ք), որը կարիք ունի վերանորոգման, եթե ներդնող ընկերությունը հանձն չառնի այս աշխատանքները, ապա կարիք կլինի վերանորոգման համար մատչելի վարկավորում: Կստեղծվի 60-100 աշատատեղ։

5. Սոլակ – Կարի արտադրամասի հիմնում

Նախատեսվում է ստեղծել կարի արտադրամաս` տարբեր տեսակի հագուստի արտադրության նպատակով: «ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ» կարի արտադրամաս սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվելու է  2017-2018 թվականներին՝ նպատակ ունենալով  օգտագործել համայնքի աշխատուժը  և ստեղծել նոր տեսակի արտադրանք:

Ստացված արտադրանքի մեծ մասը  ընկերությունը նախատեսում է իրացնել ներքին շուկայում: Արտադրանքը ներքին շուկայում կիրացվի հնարավորինս ցածր գնով: Կստեղծվի 25 աշխատատեղ։

6. Սոլակ – Կաթի մթերում և վերամշակում

Նախատեսվում է հիմնել կաթի մթերման և վերամշակման արտադրամաս: Համայնքում ներկա պահին առկա են 450 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ և 250 գլուխ մանր եղջերավոր կենդանիներ: Արոտավայրերը  գտնվում են բավականին բարենպաստ բնակլիմայական գոտում, դաշտամիջյան ճանապարհները բարեկարգ են: Որակյալ աշխատուժի և անհրաժեշտ մասնագետների խնդիր ընկերությունը չունի՝ Սոլակ համայնքում և հարակից համայնքներում առկա են: Անհրաժեշտ ներդրումների դեպքում ընկերությունը հնարավորություն ունի առաջին իսկ տարում ծավալել արտադրություն: Հրազդանի տարածաշրջանում կաթը  շատ որակյալ է, այդ պատճառով մեծ պահանջարկ ունի տեղական շուկայում: «ԱՆԻ-ԿԱԹ» ընկերությունն իր այս ձեռնարկումների համար անհաղթահարելի սպառնալիքներ չի տեսնում: Ներգրաված միջոցները նախատեսվում են կաթի մթերման և վերամշակման արտադրամասի հիմնման առաջին տարվա ընթացիկ ծախսերի կատարման համար: Կստեղծվի 10 աշխատատեղ։

7. Քասախ – Էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիայով կանկարից  ինուլինի  և պեկտինի ստացման համար գյուղատնտեսական  ուսումնաարտադրական կենտրոնի ստեղծում

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել տոպինամբուրային ինուլինի մասսայական արտադրություն, ինչպես նաև համալիր ուսումնաարտադրական կենտրոն Քասախ համայնքում։

Ծրագրի խոշոր և կարևորագույն կոմպոնենտն է Տոպինամբուրային (լատ.` Heliánthus tuberósus) Ինուլինի արտադրության հիմնումը՝ օգտագործելով զարգացած տեխնոլոգիաներ առանց քիմիկատների կիրառման՝ միաժամանակ պահպանելով հումքատեսակի կենսաբանական ակտիվություն: Կստեղծվի 200 աշխատատեղ։

8. Բյուրեղավան – Կաշվի և կաշվե իրերի արտադրություն

Նախտեսվում է գործարանում կազմակերպել բնական կաշվի և կաշվե իրերի արտադրություններ: Ներդրումներն ուղղվելու են տեղական գյուղատնտեսական հումքը՝ խոշոր և մանր եղջերավոր կենդանիների մորթիներ, վերամշակելուն:

Լեդերս» ՓԲԸ -ի կողմից կաշվի և կաշվե իրերի արտադրությունը իրականացվելու է  իտալական «Լեկսուս լեզերս Բյանկետի Քրիստիանո» ընկերությունը հետ կնքված ներդրումների պայմանագրի հիման վրա: Ընկերությունը կազմակերպելու է նաև օժանդակ արտադրություն (կաշվի արտադրությանը մեջ օգտագործվող փայտե սարքավորումների արտադրություն), ինչի արդյունքում ևս կնվազի պատրաստի արտադրանքի գինը: Կստեղծվի 150 աշխատատեղ։

9. Հրազդան – 1ՄՎտ հզորությամբ արևային կայանի կառուցում

«Արման Մելիքսեթյան» ՍՊԸ-ն նախատեսում է արևային կայանի կառուցման և հետագա շահագործման արդյունքում արտադրել էլեկտրաէներգիա: Ընկերությունը կառուցված արևային կայանի արտադրած էլեկտրաէներգիան, համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի N 374-Ն որոշման` կվաճառի Հայաստանի էլեկտրական ցանցերին համապատասխան սակագնով 20 տարի շարունակ՝  համաձայն ՀԷՑ-ի և տվյալ ընկերության միջև գոյություն ունեցող էլեկտրաէներգիայի գնման պայմանագրի: Ֆոտովոլտային տեխնոլոգիաների տեղադրումն էլ ավելի գրավիչ է Կոտայքի մարզում առկա բարձր արևային ներուժի (միջինը 1800կՎտժ/մ2) և համապատասխան հողատարածությունների շնորհիվ: Ծրագի իրականացման արդյունքում նաև մարզում վտանգավոր մթնոլորտային արտանետումները տարեկան կտրվածքով կնվազեն: Կստեղծվի 20 աշխատատեղ։

10. Քասախ – Արևային տեխնոլոգիաների տեղադրման միջոցով Քասախ համայնքի տնտեսություններում տաք ջրամատակարարման ապահովում և փողոցային լուսավորության կազմակերպում ծրագրով առաջարկվում է Քասախ համայնքի բոլոր տնտեսությունների տաք ջրամատակարարման ապահովում արևային ջրատաքացման համակարգերի միջոցով և համայնքի Մուշ թաղամասի փողոցային լուսավորության կազմակերպումը արևային լուսավորության միջոցով:

Նախատեսվում է Քասախ համայնքի բոլոր սեփական տների և բազմաբնակարան շենքերի բնակարանների գոյություն ունեցող տաք ջրամատակարարման համակարգերը փոխարինվեն ամբողջությամբ չժանգոտվող մետաղից պատրաստված բարձրորակ և երկարակյաց արևային ջրատաքացման համակարգերով: Առաջին փուլով նախատեսվոմ է 1000 տնտեսությունների համար տեղադրել 1000 հատ 30 խողովակներով բարձրորակ արևային վակումային ջրատաքացուցիչներ: Յուրաքանչյուր տեղադրված ջրատաքացուցիչ օրական միջինը կարտադրի 300 լիտր տաք ջուր, որը կբերի տաք ջրամատակարարման ծախսերի մինչև 95% խնայողության: Յուրաքանչյուր ձեռք բերման միջին արժեքը 1000 միավոր տեղադրման դեպքում կկազմի մոտ  415 000 ՀՀ դրամ: Ծրագրի իրականացման շրջանակներում նախատեսվում է 50-100 կարճաժամկետ և 10 երկարաժամկետ աշխատատեղերի ստեղծում:

11. Արզական –  Հանգստի գոտու ընդլայնում ՀՀ Կոտայքի մարզի գ.Արզական,  Անատառային 11 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրի ընդլայնման  և ծառայությունների քանակի ավելացման  և որակի բարձրացման նպատակով  անհրաժեշտ է 1.4 հա պետական սեփականության անտառային հողի նպատակային նշանակությունը փոխել, սահմանված կարգով հանձնել Ձուլակենտրոն ԲԲԸ-ին պատկանող հանգստյան տանը, որը վերջինիս կողմից  համապատասխան ներդրումների իրականացման դեպքում  կծառայի  հանգստի կազմակերպաման համար: Աշխատատեղերի քանակը 30-ից կհասնի 45-ի։

21/11/2025
դրամ
Դոլար (USD)
381.61
-0.44
Եվրո (EUR)
439.65
-0.7
Ռուբլի (RUR)
4.825
+0.0814
Լարի (GEL)
141.15
-0.16
50188
-504
Արծաթ
623.82
-17.36