
ԻԴՐԱՄ-ով Beeline ծառայությունների դիմած վճարումներն կիրականացվեն առանց միջնորդավճարի
Beeline-ն իր ֆեյսբուքյան էջի միջոցով բաժանորդներին տեղեկացրել է, որ այսուհետ ԻԴՐԱՄ-ով Beeline կապի ծառայությունների դիմաց վճարումներն իրականացվում են առանց միջնորդավճարի։
«Հարգելի հաճախորդներ, Beeline-ը տեղեկացնում է, որ ԻԴՐԱՄ դրամապանակով Beeline կապի ծառայությունների դիմաց վճարումներն իրականացվում են առանց միջնորդավճարի», – ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Beeline-ը դադարեցրել էր վճարումների ընդունումը վճարային տերմինալների միջոցով։։ Փետրվարի 16-ից Beeline-ը վերականգնել էր EasyPay տերմինալների միջոցով վճարումների ընդունման հնարավորությունը։