
Ֆինանսների նախարարություն. Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր – 01/03/17
Փետրվարի 27-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13295176 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակապարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 2 մլրդ 219մլն դրամ, որից մրցակցային`2 մլրդ 215 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 4 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 492 163 786 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 6.2988 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 6.3487 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 5 գործակալ: