ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 18.05.2009
Մայիսի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքներով համաշխարհային շուկայում նավթի գներն աճել են: Լոնդոնի InterContinental Exchange Futures (ICEF) բորսայում հունիս ամսվա ֆյուչերսների գինը Brent տեսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 4.44%-ով և կազմել 58,47 դոլար, իսկ Նյու-Յորքի New York Mercantile Exchange (NYMEX) բորսայում հունիս ամսվա ֆյուչերսների գինը WTI տեսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 4.77%-ով և կազմել 59,03 դոլար: