Ֆինանսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 424.50+2.50
OIL:  BRENT - 78.28-7.91 WTI - 74.52-8.22
COMEX:  GOLD - 4129.50+1.79 SILVER - 60.06+4.14
COMEX:  PLATINUM - 1769.70+6.98
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.49-0.06 EUR/GBP - 1.1535+0.25
FOREX:  EUR/USD - 1.1535+0.25 GBP/USD - 1.3454+0.21
STOCKS RUS:  RTSI - 881.14-1.02
STOCKS US: DOW JONES - 54085.88+1.71 NASDAQ - 26584.99+2.59
STOCKS US: S&P 500 - 7736.52+1.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 63957.53+0.32 TOPIX - 3961.78+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 25852.92-0.60 SSEC - 3822.28+0.33
STOCKS EUR:  FTSE100 - 10879.38+0.20 CAC40 - 8666.63+0.61
STOCKS EUR:  DAX - 26202.35+0.77
04/08/2026  CBA:  USD - 367.01+1.03 GBP - 493.33+0.68
04/08/2026  CBA:  EURO - 422.5+0.74
04/08/2026  CBA:  GOLD - 47531+152 SILVER - 683.97+4.75
ՊԵԿ. 2017թ. հունվար-փետրվարին Հայաստանում հարկային մուտքերն աճել են 10.9%-ով
14/03/2017 15:12
Կիսվել

ՊԵԿ. 2017թ. հունվար-փետրվարին Հայաստանում հարկային մուտքերն աճել են 10.9%-ով

2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի հարկային մուտքերը 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել են 10,9%-ով, իսկ մաքսային մուտքերը՝ 5,6%-ով: Աճն առավելապես պայմանավորված է հարկային ստվերի վերհանման և կանխարգելման նպատակով հարկ վճարողների գործունեության անհատական վերլուծության համակարգերի ներդրմամբ: ՊԵԿ-ը որպես հարկ վճարողների գործունեության գնահատման հիմնական եղանակ գործածում է կամերալ ուսումնասիրություններն ու վերլուծական գործիքները: Հարկային վարչարարության պատժիչ մեխանիզմները կիրառվում են հարկեր թաքցնելը կանխարգելելու և հարկային կարգապահությունը բարձրացնելու նպատակով` նպաստելով հարկերի իրական ծավալների ինքնահայտարարագրմանը: Արդյունքում, 2017թ. հունվար-փետրվար ամիսներին իրականացված բոլոր ստուգումների և ուսումնասիրությունների քանակը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել է 1050-ով կամ 59%-ով: Փոխարենը մեկ ստուգմամբ արձանագրված հարկային պարտավորության միջին գումարը 2016թ. հունվար-փետրվարին արձանագրված 352.9 հազ. դրամի փոխարեն 2017թ. 2 ամիսներին կազմել է 1 մլն 290 հազ. դրամ: Այսինքն՝ աճը կազմել է 937.5 հազ. դրամ կամ 266%:

Խոշոր հարկ վճարողներին բաժին ընկնող հարկային մուտքերը 2017թ. հունվար-փետրվար ամիսներին 2016թ.-ի 2 ամիսների համեմատ աճել են 8.9 մլրդ դրամով կամ 13%-ով՝ 68 մլրդ դրամի փոխարեն կազմելով 76.9 մլրդ դրամ: 2016թ. հոկտեմբերին կատարված գնահատումներով խոշոր հարկ վճարողների շուրջ 57%-ի մոտ ստվերային շրջանառությունների մասով թերհայտարարագրվող հարկերն ամսական միջին կտրվածքով կազմել են 3.5 մլրդ դրամ (1 ռիսկային հարկ վճարողի հաշվարկով՝ միջինը մոտ 12 մլն դրամ): Այդ ժամանակաշրջանից սկսած հետևողական աշխատանքների արդյունքում արձանագրվել է հարկային ստվերի ցուցանիշների նվազում, և 2017 թվականի մարտի 1-ի դրությամբ կատարված նոր գնահատումներով 617 խոշոր հարկ վճարողներից 264-ի մոտ ստվերային շրջանառությունների մասով թերհայտարարագրվող հարկերը կազմել են 2.4 մլրդ դրամ (1 ռիսկային հարկ վճարողի հաշվարկով՝ միջինը մոտ 9,2 մլն դրամ): Այդ ցուցանիշների նվազումը շարունակվելու միտում ունի՝ հարկ վճարողների հարկային վարքագծում դրական դրսևորումներով պայմանավորված:

Ստվերի կրճատման նպատակով փաստաթղթաշրջանառության կարգավորմանն ուղղված լայնածավալ և տարաբնույթ աշխատանքների արդյունքում 2016թ.-ի հունվար- փետրվար ամիսների համեմատությամբ՝ 2017թ.-ի 2 ամիսներին 165,8 հազար հատով կամ 24,6%-ով ավելացել է խոշոր հարկ վճարողների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակը (2017թ.-ին՝ 839.5 հազ. հատ, 2016թ.՝ 673.7 հազ. հատ): 19 մլրդ դրամով աճել են նաև այդ հաշիվներում արտացոլված իրացման շրջանառությունները. եթե 2016թ. կազմել են 164.8 մլրդ դրամ, ապա 2017թ.-ին՝ 183.8 մլրդ դրամ:

04/08/2026
դրամ
Դոլար (USD)
367.01
+1.03
Եվրո (EUR)
422.5
+0.74
Ռուբլի (RUR)
4.526
-0.0379
Լարի (GEL)
140.08
+0.54
47531
+152
Արծաթ
683.97
+4.75