ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ AMGT52185103 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ 19/05/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ 2009թ. մայիսի 19 – ին կայացած պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52185103 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդին ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2 860 500 000 դրամ, այդ թվում դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների ծավալը`2 828 500 000 դրամ և դիլերների կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 32 000 000 դրամ:
Գանձապետական պահառուի կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկություններ չեն եղել: Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը` 1 000 000 000 դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը կազմել է 11.7400%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 11.5851%:
Աճուրդին մասնակցել են 16 դիլեր: