Beeline. սմարթֆոն` անձամբ Անդրեյ Պյատախինի կողմից
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակվող Գեղամյանների ընտանիքն այսօր հյուրընկալեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին: Ընկերության ղեկավարն անձամբ հանձնեց Beeline Smart 8 սմարթֆոնը, որը Beeline-ը տրամադրում է «Ֆիքսված ինտերնետ և սմարթֆոն 1 դրամով» ակցիային միացած բաժանորդներին: Գեղամյանների ընտանիքն այս ակցիայի շրջանակում առաջին է միացել Beeline-ի օպտիկական ինտերնետին:
«Թույլ տվեք իմ խորին շնորհակալությունը հայտնել Գեղամյանների ընտանիքին մեզ հյուրընկալելու, և նաև այն բանի համար, որ նրանք առաջինն արձագանքեցին մեր առաջարկին միանալու «Ֆիքսված ինտերնետ և սմարթֆոն 1 դրամով» ակցիային: Հանդիսանալով Հայաստանի խոշորագույն կապի օպերատոր, Beeline-ը ձգտում է առաջարկել իր հաճախորդներին բջջային և ֆիքսված կապի ծառայությունների էլ ավելի պարզ, հարմար և մատչելի փաթեթներ, իսկ մեր ակցիան սմարթֆոնի տրամադրմամբ առաջակը դարձրեց էլ ավելի գրավիչ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ ս.թ. մարտի 11-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ բոլոր FTTB ծառայության նոր բաժանորդները, ովքեր կմիանան Neo Max կամ Quatro Best/Quatro Max սակագնային փաթեթներին կարող են ձեռք բերել Beeline Smart 8 սմարթֆոնը 1 դրամով: Այդ ակցիայի շրջանակներում բաժանորդներին տրամադրվում է օպտիկակական ինտերնետ մինչև 100 Մբ/վ արագությամբ, բջջային անսահմանափակ հեռախոսազանգեր ցանցի ներսում, գերարագ բջջային ինտերնետ և ժամանակակից հեռուստատեսություն:
Լրացուցիչ տեղեկատվություն «Ֆիքսված ինտերնետ և սմարթֆոն 1 դրամով» ակցիայի վերաբերյալ կարող եք ստանալ հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 8070 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 13 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում: