Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Վարչապետ Կարապետյանը ծանոթացել է Արարատի մարզի արտադրական ձեռնարկությունների ծրագրերին
22/03/2017 21:54
Կիսվել

Վարչապետ Կարապետյանը ծանոթացել է Արարատի մարզի արտադրական ձեռնարկությունների ծրագրերին

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Արարատի մարզ: Կարեն Կարապետյանն այցելել է «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ» ձեռնարկություն, շրջայցի ընթացքում ծանոթացել ընկերության արտադրական գործունեությանը, ծխախոտի մշակման գործընթացին, պիտակների և ծխախոտի տուփերի արտադրությանը: Ձեռնարկությունում աշխատում է 580 մարդ, միջինը՝ 140 հազար դրամ աշխատավարձով: 2016 թ. ընթացքում Հայաստանում և Արցախում աճեցվել է 705 հա ծխախոտային հումք, ինչի արդյունքում մթերվել է 8.5 հազար տոննա: Նախորդ տարվա ընթացքում ընկերության արտադրանքն ավելացել է 10 տոկոսով: Տեղական արտադրության ծխախոտն արտահանվում է 20-ից ավելի երկրներ՝ ԱՊՀ, Միջին Արևելք և Եվրոպա: Արտահանման ծավալն ավելացել է 30 տոկոսով, իսկ վերջին 6 տարվա ընթացքում՝ 40 անգամ:

Կարեն Կարապետյանը եղել է նաև Մասիս քաղաքի «Ոսկե կացին» հայ-իրանական սպանդանոցում, որը շահագործման է հանձնվել 2015 թվականին: Սպանդանոցի կառուցման նպատակով ներդրվել է շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար: Ներկայում սպանդանոցն ունի 1 հոսքագիծ, որն աշխատում է 1 հերթափոխով, (ունի 3 հերթափոխով աշխատելու հնարավորություն): Տեղեկացվել է, որ սպանդանոցում աշխատում է 100 մարդ: 1 հերթափոխում սպանդի են ենթարկվում մինչև 650 գլուխ ոչխար և գառ, որից ստացվում է 10-11 տոննա մսեղիք: Սպանդից գոյացած ենթամթերքները մշակվում են: Ստացված մորթին հանձնվում է Մասիսում գործող հայ-իտալական ընկերությանը, որտեղ մշակման է ենթարկվում և արտահանվում Իտալիա: Սպանդանոցն ունի մսեղիքի փաթեթավորման արտադրամաս, որտեղ այն սառեցվում և պաղեցվում է: Ներկայում պաղեցված մսեղիքն արտահանվում է ԻԻՀ, սակայն պահանջարկ կա նաև Արաբական Էմիրություններից և նախատեսվում է աշխատողների քանակը հասցնել 250-ի: Վարչապետը կարևորել է Հայաստանում ժամանակակից սպանդանոցների առկայությունը՝ սննդի անվտանգության ապահովման և անասնապահության զարգացման խթանման առումով: Սպանդանոցի գործունեությունն ընդլայնելուն ուղղված ծրագիրը ներկայացվել է ՀՀ կառավարություն:

Գործադիրի ղեկավարը հանդիպել է գյուղմթերք մթերող կազմակերպությունների ղեկավարներին, որի ընթացքում քննարկվել են մթերման գործընթացին, ընկերությունների ծրագրերին և առկա խնդիրներին վերաբերող հարցեր: Վարչապետը հորդորել է արտադրությունն ընդլայնելու և նոր ծրագրեր իրականացնելու հետ կապված ներկայացնել հաշվարկելի և առարկայական առաջարկություններ: «Մեզ համար թիվ մեկ գործընկերը բիզնեսմենն է, որը ստեղծում է նոր աշխատատեղեր, հավելյալ արժեք և մեր խնդիրն է՝ նրա կողմից բարձրացվող հարցերին արագ արձագանքելն ու համապատասխան լուծումներ տալը», – ասել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ ներկայացվելիք բոլոր ծրագրերը մանրամասն կքննարկվեն կառավարությունում և կստանան համարժեք արձագանք:

Կարեն Կարապետյանը ծանոթացել է Արարատի ոսկու կորզման գործարանի գործունեությանը, ընթացիկ իրավիճակին, ցուցանիշներին և զարգացման ծրագրերին: «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի ներդրումների ծավալը Հայաստանում կազմել է 140 միլիոն դոլար: Արարատի գործարանում կառուցվել է «Ալբիոն» տեխնոլոգիական բլոկ, որն ապահովում է ոսկու կորզման ամենաբարձր մակարդակը՝ պահպանելով բնապահպանական չափանիշները: Հայաստանյան այս նախագիծը դարձել է տեխնոլոգիայի կիրառման առաջին փորձն աշխարհում: Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի արդիականացման արդյունքում աշխատատեղերի թիվը ավելացել է 130-ով: Ներկայում ընկերությունում աշխատում է 1058 մարդ: Արտադրական սեկտորի միջին աշխատավարձը կազմում է 233 հազար դրամ:

Վարչապետն Արարատի մարզ այցն ավարտել է Շահումյան համայնքում գտնվող «Գրինհաուզ» ջերմոցային համալիրում, որը հիմնադրվել է 2014 թվականին 50 հեկտար ջերմոցային լոլիկի և 30 հեկտար բողկի արտադրության նպատակով: Գործընկեր «Սպայկա» ընկերության աջակցությամբ 2014-2016 թթ. ներդրվել է ավելի քան 30 մլն դոլար, այս տարի ներդրվելու է ևս 20 մլն: 2017-ին համալիրում արտադրական բանջարեղենի՝ լոլիկ, սմբուկ, բադրջան, բիբար, բողկ, ծավալը ներկայիս 22 հազարի փոխարեն կազմելու է մոտ 40 հազար տոննա, որն ամբողջությամբ արտահանվելու է: Նշվել է նաև, որ 2017-ին Սպայկա ընկերության ընդհանուր ներդրումները ՀՀ գյուղատնտեսության և տրանսպորտի ոլորտում կազմելու է ավելի քան 80 մլն դոլար:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45