Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Իգնատի Առաքելյանն այցելել է Էկոկենտրոն
22/03/2017 22:02
Կիսվել

Իգնատի Առաքելյանն այցելել է Էկոկենտրոն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ` կենտրոնի գործունեությանը ծանոթանալու, գիտական հայտնագործությունները գյուղատնտեսության մեջ կիրառելու հնարավորություններն ու հեռանկարները քննարկելու  նպատակով:

Էկոկենտրոնում իրականացվող միջդիսցիպլինար հետազոտություններն ուղղված են տարածքների էկոլոգիական իրավիճակի համալիր գնահատմանը, էկոլոգիական ռիսկերի որոշմանը և բնական ռեսուրսների կառավարման գործընթացների օպտիմալացմանը: Էկոկենտրոնը հագեցած է ժամանակակից անալիտիկ-լաբորատոր սարքավորումներով, համակարգչային բազայով և գեոսերվերով:

ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի միջառարկայական խմբերի համատեղ աշխատանքի արդյունքում իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք ունեն կարևոր նշանակություն գյուղատնտեսության կարևորագույն խնդիրների լուծման համար, այդ թվում` կայուն ագրոպարենային համակարգերի ձևավորման մոդելների մշակում, սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատում, գյուղատնտեսական հողահանդակների քիմիական անվտանգության գնահատում, ՀՀ գյուղատնտեսության մեջ Global GAP միջազգային ստանդարտների ներդրում` գյուղմթերքի արտահանման ապահովման նպատակով, և այլն:

Այցի շրջանակում նախարարը տնօրեն Արմեն Սաղաթելյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և առաջիկա ծրագրերին: Ներկայացնելով «ԱՏՀ և հեռազինման տեխնոլոգիաներ, ժամանակակից մոտեցումներ գյուղատնտեսական խնդիրների լուծման գործում» ծրագիրը` ԱՏՀ և հեռազինման բաժնի ղեկավար Շուշանիկ Ասմարյանը նշել է, որ այն իրականացվելու է ծրագրային համապատասխան փաթեթների, տիեզերական նկարների, դրանց վերծանման ծրագրերի բարձրակարգ մասնագետների օժանդակությամբ: Կենտրոնը կիրառում է JIC տիեզերական հեռազննման տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները գյուղատնտեսության  ոլորտում խնդիրների լուծման նպատակով:  Շուշանիկ Ասմարյանի խոսքով` այս իննովացիոն տեխնոլոգիաների հնարավորությունները թույլ են տալիս ստեղծել հսկայական տեղեկատվական բազաներ, հավաքագրել փաստացի նյութը և կառավարել տվյալները որոշումների կայացման նպատակով:   Կենտրոնն այսօր ունի մի քանի համազգային նախագծերի շնորհիվ հարստացված JIC համակարգի բազա,  որը Արմեն Սաղաթելյանի խոսքով, աշխարհի լավագույն կիրառման օրինակներից մեկն է:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի կենտրոնը մեկշաբաթյա ժամկետում ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացնի  փաթեթ JIC համակարգի կիրառման հնարավորությունների և ծառայությունների մատուցման ծրագրի  վերաբերյալ` քննարկելու գյուղատնտեսության արդիական խնդիրների լուծման համար դրա կիրառման հարցը:

Էկոատմոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Լիլիթ Սահակյանն անդրադարձ է կատարել Հայաստանում գյուղատնտեսական հողերի աղտոտվածության խնդրին, ներկայացրեել  հողերի աղտոտվածության արդյունքները և ծրագրի առավելությունը: Տեղեկացնելով, որ կենտրոնը հետազոտություններ է իրականացնում նաև Արցախի Հանրապետությունում` Լիլիթ Սահակյանը հավելել է, որ հողերի աղտոտվածության տեսանկյունից Ստեփանակերտը աշխարհի ամենամաքուր շրջաններից մեկն է:

Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը ներկայացրել է կենտրոնի հնգամյա գործունեության ձեռքբերմումներն ու արդյունքները, մասնավորապես, միջազգային դրամաշնորհների` Իտալիայի կառավարության կողմից կարողությունների զարգացման ծրագիրը, որի ընթացքում տեղայնացվել են սննդամթերքի ռիսկի գնահատման տարբեր բնագավառների միջազգային մեթոդներ: 

Կենսաէներգետիկայի և կերերի որակի բաժնի պետ Բագրատ Մեժունցն իր հերթին ներկայացրել է գյուղատնտեսական կերահանդակների կենսազանգվածի, մասնավորապես, արոտավայրերի սննդարարության գնահատումը, հերթափոխ արածեցման ժամանակակից մեթոդները:

Ամփոփելով այցի արդյունքները` ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդգծել է կենտրոնի սերտ համագործակցության կարևորությունը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության ծառայության և  Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հետ` ոլորտում առկա խնդիրների հայտնաբերման և լուծման նպատակով:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25