Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Վիվասել-ՄՏՍ. Ծառատունկ՝ ուղղված Հայաստանի էկոհամակարգի պահպանմանը
24/03/2017 20:37
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. Ծառատունկ՝ ուղղված Հայաստանի էկոհամակարգի պահպանմանը

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը, անտառների և  ծառերի միջազգային օրվա շրջանակներում, ծառատունկ են իրականացրել Ուրցաձորում։ Գործընկեր կառույցների աշխատակիցների ջանքերով, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) հիմնական տնկադաշտը համալրվել է ծիրանենու և սալորենու մի քանի հարյուր տնկիով։

ԿԿԱ տնկարանային տնտեսությունը հիմնվել է Վայրի բնության և մշակության արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ԱՄՆ Անտառային ծառայության Միջազգային ծրագրերի համագործակցության շրջանակում: Լայնածավալ սերմնահավաքի շնորհիվ, դեռևս նախորդ տարի ստեղծվել է սերմնային բանկը, ինչը կենսաբազմազանության պահպանության գործում բազային կարևոր ռեսուրս է։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է սերմնաբուսակների արտադրության նորարարական տեխնոլոգիաների փորձարկմամբ՝ տարեկան 5000 տեղական և տարածաշրջանային ծագման ծառ տնկել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) տարածքում։ Այնպիսի ծառատեսակները, ինչպիսիք են՝ նշենին, խնձորենին, բալենին, սալորենին, տանձենին, գերիմաստին և այլն, սննդի անփոխարինելի աղբյուր են ԿԿԱ տարածքում հանդիպող որոշ կենդանիների համար:

ՎիվաՍել-ՄՏՍ-FPWC համագործակցությամբ վերսկսվել է ԿԿԱ տնկարանային տնտեսության ծրագրի նոր, լայնամասշտաբ փուլը։ Գործընկեր կազմակերպությունների համատեղ ջանքերով իրականացվող մի շարք ծրագրեր միտված են ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ ու կիրառմամբ՝ Հայաստանի էկոհամակարգի պահպանմանն ու համայնքային զարգացմանը:

Ծառատունկին մասնակցել են  FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը, FPWC «Արևորդի» էկոկրթական նախագծի մասնակից պատանիները:

«Բնության հետ հարկավոր է համերաշխ ապրել: Եթե այսօր մենք անտարբերության մատնենք խնդիրները, վաղը դրանց հետևանքները կարող են զգալ մեր երեխաները: Այն, ինչ անում ենք՝ կարևոր է էկոհամակարգի պահպանման համար: Գործընկեր կազմակերպության հետ, տարիներ շարունակ ձգտում ենք առաջնորդվել պատասխանատու մոտեցմամբ: Դրա հիմքում հետևյալ տրամաբանությունն է. առողջ միջավայրն ու վաղվա կյանքի որակը մեր ձեռքերում են»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 

«Տարեկան 5,000 ծառերի տնկումը կենսաբազմազանության պահպանության ծրագրի մեկնարկն է միայն։ Հուսով ենք, որ առաջիկայում ծառերի թվաքանակը ավելացնելու հնարավորություն կունենանք։ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում տարիներ շարունակ իրականացվող նախաձեռնությունների հիմքը միջազգային փորձն ու նորարարությունն է։ Մենք փորձարկել և արդեն հաջողությամբ օգտագործում ենք նորագույն համակարգեր՝ հիդրոգել ջրի կուտակիչ պոլիմերային նյութ, ոռոգման կաթիլային և խորը արմատային ջրման համակարգ, որոնք ոչ միայն երաշխավորում են դրական արդյունքը, այլև՝ նպաստում բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը»,-ասել է  FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը։

Դեռևս 2016թ.-ի գարնանը, Հայաստանում առաջին անգամ պերմակուլտուրայի ու ագրոանտառաբուծության մեթոդների կիրառմամբ ԿԿԱ-ում ստեղծվել է ուտելի անտառ։ Հարևանությամբ էլ ստեղծվել է անտառայգի, որտեղ մինչև տարեվերջ նախատեսվում է տնկել տեղական-տարածաշրջանային ծագմամբ այնպիսի ծառատեսակներ, որոնք բնորոշ են տարածքին և հարմարեցված՝ բնակլիմայանական պայմաններին: Դա բարձր արտադրողականության ցուցանիշի գրավական է։ Ծառատունկին զուգահեռ իրականացվել է նաև հողի բնական՝ գոմաղբով պարարտացում։

Տարածքում ջրային ռեսուրսների սակավությունը հաշվի առնելով՝ անտառայգում կիրառվում է ոռոգման ժամանակակից՝ խորը արմատային ոռոգման համակարգ։ Այս մեթոդի առավելությունն այն է, որ ոռոգիչ ձողի միջոցով ողողվում է ոչ թե հողի վերին շերտը, այլ  անմիջապես արմատաբնակ մասը՝ նվազեցնելով գոլորշիացումը և ջրի կորուստը:

Անտառայգիներն ունեն բնական էկոհամակարգերի կառուցվածք և իրականացնում են նույն գործառույթները, ինչը հնարավորություն է տալիս ստեղծել վերահսկելի արտադրողականությամբ՝ բնականին մոտ միջավայր:

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) նախաձեռությամբ ամեն տարի մարտի 21-ին նշվում է Անտառների և  ծառերի միջազգային օրը։ ՄԱԿ-ի պաշտոնական տվյալների համաձայն՝ տարեկան հատվում է 13 միլիոն հեկտար անտառ: Թեև անտառները  մոլորակի 1,6 միլիարդ բնակչության ապրուստի հիմնական միջոցն են՝ դրանք անխնա ոչնչացվում են։ Անտառահատումներին բաժին է հասնում  ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումների 12-20%-ը, որոնք էլ նպաստում են գլոբալ տաքացմանը:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում  է 2002թ-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է։ Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։ Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02