Ֆինանսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՀՀ-ՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ Է 6.4%-ՈՎ
19/05/2009 16:11
Կիսվել

ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՀՀ-ՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ Է 6.4%-ՈՎ

ՀՀ կենրտոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնել են, որ 2009թ. առաջին եռամսյակի վերջի դրությամբ շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակը կազմել է 483243, որը 2008թ. չորրորդ եռամսյակի վերջի համեմատությամբ ավելացել է 6.4%-ով (28886 քարտով):

«ԱրՔա» քարտերի քանակը 2008թ. չորրորդ եռամսյակի վերջի համեմատ ավելացել է 9.9%-ով (19743 քարտով) և կազմել 219933: Միջազգային քարտային համակարգերի քարտերի քանակն ավելացել է 3.6%-ով (9143 քարտով), այդ թվում` VISA միջազգային քարտային համակարգի քարտերն ավելացել են 2.7%-ով (4461 քարտով) և կազմել 170355, իսկ MasterCard միջազգային քարտային համակարգի քարտերի քանակը` 4.6%-ով (2181 քարտով) և կազմել 49950: Մնացած մասը բաժին է ընկնում միջազգային այլ քարտերին: Քարտերով իրականացված գործառնությունների ծավալը 2008թ. առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 43.1%-ով (25.7 մլրդ դրամով), իսկ քանակը` 41.5%-ով (525831): Շրջանառության մեջ գտնվող «ԱրՔա» քարտերով իրականացվել է 783123 գործառնություն` 31.5 մլրդ դրամ ծավալով:

«ԱրՔա» քարտերով կատարված գործառնությունների ծավալը 2008թ. առաջին եռամսյակի համեմատ ավելացել է մոտ 46.1%-ով (9.9 մլրդ դրամով), իսկ քանակը` 35.1%-ով (203621-ով): VISA միջազգային քարտային համակարգի քարտերով իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 30.9 մլրդ դրամ (543711 գործառնություն), իսկ MasterCard միջազգային քարտային համակարգի քարտերով իրականացվել է 13.4 մլրդ դրամ ծավալով 2255374 գործառնություն: VISA համակարգի քարտերով իրականացված գործառնությունների ծավալը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 24.7%-ով (6.1 մլրդ դրամ ծավալով), իսկ MasterCard համակարգի քարտերով կատարված գործառնությունների ծավալը ավելացել է 146%-ով (8 մլրդ դրամ ծավալով):

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69