Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Կենտրոնական բանկ. 2017 թ. մարտի 28-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ
07/04/2017 18:44
Կիսվել

Կենտրոնական բանկ. 2017 թ. մարտի 28-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ

2017 թ. մարտի 28-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսես Երիցյանը, Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը, Արկադի Խաչատրյանը:

Խորհրդի նիստը սկսվեց մարտի 28-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:

Նշվեց, որ 2017թ-ի փետրվարին գնաճի ցուցանիշը մոտ է եղել ԿԲ կանխատեսումներին. ամսվա ընթացքում արձանագրվել է 0.9% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.4%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է վերականգնվել՝ կազմելով -0.2%:

Փաստվեց նաև, որ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում պահպանվող գնանկումային միջավայրը մեծապես կրել է 2015-2016թթ. արտաքին հատվածում ձևավորված գնանկումային միջավայրի ազդեցությունը, որն առաջին հերթին փոխանցվել է ՝պարենային ապրանքների, իսկ 2016թ-ից՝ նաև ոչ պարենային ապրանքների գների վրա: Նշված ժամանակահատվածում ցածր գների ձևավորմանը նպաստել են նաև գյուղատնտեսության ճյուղի դրական զարգացումները և գազի ու էլեկտրաէներգիայի սակագների մի քանի փուլով իջեցումները: Ընդ որում, գնաճային նման զարգացումներ են դիտվել ոչ միայն մեր, այլ տարածաշրջանի զարգացող ու անգամ զարգացած մի շարք երկրներում. ԵՄ, Արևելյան ԵՎրոպա և ԱՊՀ 40 երկրներում միջին գնաճը 2016-ին կազմել է 1.8%` նախորդ տարվա 2.8%-ի դիմաց, իսկ դրանցից 12-ում գրանցվել է գնանկում: Ըստ ԿԲ գնահատման, մարտին գնաճը կգտնվի -0.2%-0% միջակայքում՝ կանխատեսված -0.4%-ի փոխարեն:

Արձանագրվեց, որ 2016թ-ի տնտեսական աճը կազմել է 0.2%՝ կանխատեսված 0.4%-ի դիմաց, որն հիմնականում պայմանավորվել է տարեվերջին գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում սպասվածի համեմատ ավելի մեծ կրճատումներով:

Այնուամենայնիվ, 2017թ. հունվար-փետրվար ժամանակահատվա-ծում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը էականորեն գերազանցել է սպասելիքները. ՏԱՑ-ը կազմել է 6.2%, ընդ որում առավել մեծ ակտիվություն է դիտվել արդյունաբերության, մեծածախ ու ավտոմեքենաների առևտրի և մատուցված ծառայությունների ոլորտներում: Արդյունքում, 2017 թվականի առաջին եռամսյակի տնտեսական աճը վերագնահատվել է 1.9%-ից 5.2%:

Ելնելով գնաճի և տնտեսական ակտիվության վերոնշյալ զարգացումներից և դրանց հետագա շարունակականությունից՝ ԿԲ-ն մայիսին, կանխատեսման հաջորդ փուլում, պատրաստվում է կանխատեսվող 3 տարվա հորիզոնի համար տնտեսական աճի կանխատեսումները վերանայել դեպի վեր (նախնական գնահատմամբ 2017թ-ին կգտնվի 3.2-4.4% միջակայքում) և նախատեսել գնաճի ավելի արագ վերականգնման հետագիծ:

Այնուամենայնիվ, տնտեսական աճի միջնաժամկետ հեռանկարները զգալիորեն կախված կլինեն Կառավարության իրականացրած բարեփոխումներից, ներքին և արտաքին ներդրումների ներգրավման արդյունավետությունից և ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված կապիտալ ծախսերի մակարդակից:

Խորհրդում նշվեց նաև, որ բացի առաջարկի գործոններից, 2015-2016թթ-ին ՀՀ ԿԲ և ՀՀ կառավարության կողմից իրականացրած ընդլայնողական քաղաքականությունների դրական ազդեցությունն են արտացոլել պահանջարկի գործոնները: 2017թ-ի հունվար-փետրվար ժամանակահատվածում շարունակվել է համախառն պահանջարկի աստիճանական վերականգնումը, ինչի հիման վրա տարվա առաջին եռամսյակում ակնկալվում է մասնավոր սպառման 0.6 տոկոսային կետով բարձր աճ՝ հունվարին արված կանխատեսման համեմատ, որի մասին վկայում են մանրածախ առևտրի ոլորտում արձանագրված շրջանառության և ներմուծման՝ սպասվածից բարձր աճերը: Նույն ժամանակահատվածի համար մասնավոր ներդրումների աճի տեմպը վերանայվել է դեպի վեր 1.3 տոկոսային կետով` հիմնականում պայմանավորված սպասվածից բարձր տնտեսական ակտիվության աճով և ներդրումային միջավայրի որոշ չափով բարելավմամբ:

Տնտեսության դրական զարգացումների մասին է վկայում նաև ֆինանսական համակարգի կողմից տնտեսության ֆինանսավորման աշխուժացումը. հունվար-փետրվարին վարկավորման աճը կազմել է 4.6%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.0%-ի դիմաց: Ընդ որում, հունվար-փետրվարին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ վարկավորման բարձր՝ 24.1% աճ է արձանագրվել արդյունաբերության ճյուղում՝ իրական հիմքեր ստեղծելով տնտեսական ակտիվության հետագա աճի համար:

Արձանագրվեց, որ արտաքին հատվածում գործընկեր երկրների տնտեսական աճի փաստացի ցուցանիշները բավականին մոտ են եղել հունվարին արված ԿԲ գնահատումներին, իսկ հումքային և պարենային ապրանքների շուկաներում փաստացի զարգացումները կանխատեսումների համեմատ եղել են ավելի գնաճային: Մասնավորապես, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից հրապարակվող պարենի գների ինդեքսը փետրվարին` նախորդ ամսվա նկատմամբ աճել է 0.5%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ 17.2%-ով: Միևնույն ժամանակ խորհուրդը կրկին անդրադարձավ ԱՄՆ ԴՊՀ-ի կողմից վարվող զսպողական դրամավարկային քաղաքականության ընթացքին և դրա հետ կապված՝ դեպի ԱՄՆ զարգացող և այլ զարգացած երկրներից կապիտալի հնարավոր հոսքին՝ դրանում տեսնելով գնաճային լրացուցիչ ռիսկ:

Խորհուրդը գնահատեց նաև, որ կարճաժամկետ հատվածում միջազգային ապրանքային շուկաներում գնաճային միտումները շարունակվելու են:

Խորհուրդը քննարկեց նաև ֆինանսական շուկայի զարգացումները և արձանագրեց, որ շարունակվել են շուկայական տոկոսադրույքների նվազման միտումները: Միջբանկային տոկոսադրույքը հունվար-փետրվար ամիսներին գտնվել է ԿԲ քաղաքականության տոկոսադրույքին շատ մոտ. եռամսյակի միջին կշռված տոկոսադրույքը կազմել է շուրջ 5.9%:

Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցավ դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Նախ, Խորհուրդը միակարծիք էր, որ վերջին երկու տարվա ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքի 12 անգամ և ընդհանուր հաշվով 4.5 տոկոսային կետով իջեցման, ինչպես նաև Կառավարության կողմից իրականացրած խթանող հարկաբյուջետային քաղաքականության համատեղ ազդեցությունը շարունակելու է փոխանցվել տնտեսությանը նաև 2017թ-ին՝ դրական նպաստում ունենալով ինչպես տնտեսության աշխուժացման, այնպես էլ կանխատեսվող հորիզոնում գնաճի նպատակի իրագործման հարցում: Մյուս կողմից, եթե նախկինում գերակշռում էին գնանկումային ռիսկերը, ապա այժմ դրանք հավասարակշռված են, իսկ, վերոնշյալ միտումների շարունակման պարագայում, հետագայում հնարավոր է արդեն գնաճային ռիսկերի գերակշռում:

Ելնելով վերոնշյալից՝ ԿԲ խորհուրդը նպատակահարման գտավ այս պահին անփոփոխ թողնել դրամավարկային պայմանները՝ ապագային միտված այն դատողությամբ, որ ակնկալվող զարգացումներից շեղման և ցանկացած ուղղությամբ առկա ռիսկերի դրսևորման դեպքում ԿԲ-ն կվերանայի դրամավարկային քաղաքականության ուղղությունները համապատասխան ուղղությամբ՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

Խորհուրդը հաստատեց ԿԲ գործիքների տոկոսադրույքների վերաբերյալ որոշումը և առաջարկվող մամլո հաղորդագրությունը, որոնք կցվում են:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12