Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 418.50-0.50 EUR SELL - 424.50-1.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+0.00 TOPIX - 4100.61+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.82-1.10 SSEC - 3934.09-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
11/08/2026  CBA:  USD - 366.07+0.19 GBP - 494.08+0.07
11/08/2026  CBA:  EURO - 422.23-0.58
11/08/2026  CBA:  GOLD - 50896-104 SILVER - 752.48-4.14
Կարեն Կարապետյան. Այս տարի, եթե կպած, լավ աշխատեք, թեթև արդյունաբերության ոլորտում առնվազն 10000 աշխատատեղ կստեղծեք
10/04/2017 09:25
Կիսվել

Կարեն Կարապետյան. Այս տարի, եթե կպած, լավ աշխատեք, թեթև արդյունաբերության ոլորտում առնվազն 10000 աշխատատեղ կստեղծեք

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների ու ՀՀ բնապահպանության նախարարությունների գերակա խնդիրների և միջոցառումների կատարման ընթացքն ու հետագա ծրագրերը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը զեկուցել է 2017 թ. համար 5 գերակա խնդրի և 18 միջոցառման կատարման մասին: Մասնավորապես, ներդրումների ներգրավման մասով 2017 թ. սկզբից կազմվել է ներդրումային ծրագրերի ցանկը՝ ըստ կազմակերպությունների և ֆինանսական աղբյուրների, տրամադրվել է պետական աջակցության գործիքակազմ: Տարեսկզբի 53 ծրագրի համեմատ արդեն կա 62 ներդրումային ծրագիր. առաջին եռամսյակի արդյունքներով արդեն ստեղծված է 1800 աշխատատեղ, իրականացված են 65 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ: Նախատեսվում է հստակեցնել այդ ծրագրերի 2018 և 2019 թթ. իրականացվելիք մասնաբաժինները՝ ըստ արդյունքների, դասակարգել ըստ ստեղծվելիք աշխատատեղերի, ներդրումների ծավալի, իրացման շրջանառության ավելացման չափի և այլն: Անդրադառնալով մարզային ներդրումային ծրագրերին՝ Սուրեն Կարայանը նշել է, որ հավանության է արժանացել 11 ծրագիր, որից 4-ը ֆինանսավորվել են, իսկ մնացածի մասով աշխատանքները շարունակվում են: Մանրամասներ են ներկայացվել նաև ներդրումային ֆոնդերի գործունեության կազմակերպման վերաբերյալ:

Վարչապետ Կարապետյանը Սուրեն Կարայանից հետաքրքրվել է, թե որքան աշխատատեղ է նախատեսվում ստեղծել 2017 թվականին, և որքան ներդրում է դա պահանջում: Ի պատասխան նախարարը նշել է, որ միայն հաստատված ծրագրերի մասով նախատեսվում է ստեղծել մոտ 7500 աշխատատեղ՝ 460 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ներդրումային արժեքով: Կառավարության ղեկավարը հատկապես կարևորել է թեթև արդյունաբերության զարգացմանն ուղղված հստակ ծրագրերի նախաձեռնումը՝ հանձնարարելով վերլուծություն ներկայացնել այս ոլորտում հնարավոր աշխատատեղերի ստեղծման և ներդրումների ծավալի վերաբերյալ: «Այս տարի, եթե կպած, լավ աշխատեք, թեթև արդյունաբերության ոլորտում առնվազն 10000 աշխատատեղ կստեղծեք՝ առանց այդ 7500 աշխատատեղի և 460 մլն ԱՄՆ դոլարի», – շեշտել է վարչապետը:

Սուրեն Կարայանը Կարեն Կարապետյանին մանրամասներ է ներկայացրել նաև Իրանի հետ ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացի վերաբերյալ՝ նշելով, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է ստորագրել պայմանագիրը, և արդեն սկսվել է նախագծերի շուրջ աշխատանքների իրականացումը: Քննարկվել են նաև ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու և մյուս գերակա խնդիրների ուղղությամբ կատարվող միջոցառումները:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է 2017 թ. համար նախատեսված 8 գերակա խնդրի և 6 միջոցառման կատարման ընթացքը: Անդրադառնալով Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման աշխատանքներին՝ նախարարը զեկուցել է, որ սահմանված գործողությունների իրականացմամբ այս տարի նախատեսվում է 1.6 մլրդ խմ օգտագործվող ստորերկրյա ջրերի ծավալը նվազեցնել 570 մլն խմ չափով, հասցնել մինչև 1.1 մլրդ խմ վերականգնվող պաշարին, որն այսօր փաստացի ամրագրված է օրենքով: Բայց թիրախն այդ ծավալը մինչև 800 մլն խմ իջեցնելն է՝ վերականգնումն ավելի առանցիկ տեմպերով իրականացնելու համար: Դա, նախարարի խոսքով, բերելու է նաև ձկնաբուծական տնտեսություններում և մյուս ոլորտներում ջրառաջարկի հայտերի վերանայմանն ու ջրօգտագործման թույլտվությունների փոփոխմանը:

Վարչապետը հետաքրքրվել է բնապահպանության ոլորտի ներդրումային ծրագրերի ուղղությամբ կատարվող աշխատանքներից: Արծվիկ Մինասյանը զեկուցել է, որ այս պահի դրությամբ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն է ներկայացվել 25 նախագիծ, այդ թվում՝ Գառնու ճոպանուղու, «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման ծրագրերը։

Կառավարության ղեկավարը, ամփոփելով խորհրդակցությունը, հանձնարարել է նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին՝ վերլուծել առաջին եռամսյակի համար նախատեսված գերակա խնդիրները, միջոցառումները, ներդրումային ծրագրերը: «Յուրաքանչյուր նախարարությունից, գերատեսչությունից սպասում ենք նաև 5 տարվա ծրագիր՝ հատուկ ուշադրություն դարձնելով 2017 թվականին, որպեսզի բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարվեն, և նորմալ հիմք ստեղծենք 2018 թվականի համար», – ասել է վարչապետը:

Անդրադառնալով ՀՀ կառավարության վերջին նիստում տրված հանձնարարականներին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ հաջորդ շաբաթվանից նախարարություններն ու գերատեսչությունները պետք է սկսեն հաշվետվություն ներկայացնել 6-ամսյա գործունեության վերաբերյալ:

11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
50896
-104
Արծաթ
752.48
-4.14