Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ՀՀ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԶՈՒՏ ՆԵՐՀՈՍՔԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 30%-ՈՎ
19/05/2009 17:37
Կիսվել

ՀՀ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԶՈՒՏ ՆԵՐՀՈՍՔԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 30%-ՈՎ

ՀՀ կենտրոնական բանկ.  Ֆիզիկական անձանց փոխանցումները առանց բանկային հաշվի բացման իրականացվում են` ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի և ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությունների միջոցով: ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերը հաճախորդների դրամական փոխանցումները արագ իրականացնելու նպատակով անդամակցում են` ընդհանուր առմամբ 17 միջազգային
համակարգերի (UNISTREAM, ANELIK, CONTACT, MIGOM, MONEY GRAM և այլ համակարգերի):

2009թ. առաջին եռամսյակի ընթացքում այս համակարգերին մասնակից առևտրային բանկերի միջոցով Հայաստանի Հանրապետություն փոխանցումների ծավալը կազմել է 51.6 մլրդ դրամ (քանակը` 274803), որը 6.8 անգամ գերազանցել է արտասահման կատարված փոխանցումների ծավալը: Նշված համակարգերով դրամական միջոցների զուտ ներհոսքը առևտրային բանկերի միջոցով կազմել է 44 մլրդ դրամ: Հայաստանի Հանրապետություն փոխանցումների զուտ ներհոսքը 2008թ. առաջին եռամսյակի համեմատ նվազել է 30%-ով (18 մլրդ դրամով): Այս համակարգերով Հայաստանի Հանրապետություն կատարված մեկ փոխանցման միջին ծավալը կազմել է 188 հազ. դրամ. 2008թ. առաջին եռամսյակի համեմատ այն նվազել է 41 հազ. դրամով: ՀՀ առևտրային բանկերի թղթակցային հաշիվներով իրականացված փոխանցումներում ֆիզիկական անձանց ուղղված վճարումները կազմել են մոտ 34 մլրդ դրամ որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 19%-ով (8 մլրդ դրամով). մեկ վճարման միջինը նվազել է 595 հազ. դրամով և կազմել 1.8 մլն դրամ: Միաժամանակ բանկերի թղթակցային հաշիվներով ֆիզիկական անձանց փոխանցումները դեպի արտասահման կազմել է 35.5 մլրդ
դրամ:

ՀՀ առևտրային բանկերի թղթակցային հաշիվներով (SWIFT-ի, Տելեքսի, ֆաքսի միջոցով) Հայաստանի Հանրապետություն կատարված համախառն փոխանցումները 2009թ. առաջին եռամսյակի ընթացքում կազմել են ծավալը` 561 մլրդ դրամ, իսկ քանակը` 36798 փոխանցում: Մեկ փոխանցման միջին ծավալը կազմել է 15 մլն դրամ. նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ 2.1-անգամ: Հաշվետու ժամանակահատվածում դրամական փոխանցում իրականացնող
վճարահաշվարկային կազմակերպություններ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության իրենց հաճախորդներին կատարել են 0.9 մլրդ դրամի վճարում, այդ թվում 0.8 մլրդ դրամի վճարումը կատարվել է  միջազգային դրամական փոխանցումների իրականացման համակարգերին անդամակցելու միջոցով. իսկ արտասահման կատարվել է 0.2 մլրդ դրամի փոխանցում: Այս կազմակերպությունների միջոցով Հայաստանի Հանրապետություն
փոխանցումներում` հաճախորդներին կատարված մեկ վճարման միջին ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 91 հազ. դրամ:

Առևտրային բանկերի և դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությունների միջոցով ֆիզիկական անձանց ուղղված դրամական փոխանցումները ընդհանուր առմամբ 2008թ. առաջին եռամսյակի համեմատ նվազել են 25.7%-ով և կազմել 86.5 մլրդ դրամ, իսկ դեպի արտասահման կատարված փոխանցումների ծավալը նվազել է` 42.8%-ով, և կազմել` 43.5 մլրդ դրամ:

Վճարային գործիքների պրոցեսինգ, քլիրինգ և միաժամանակ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունները ինքնասպասարկման տերմինալներով հավաքագրում են բնակչությանը մատուցված ծառայությունների դիմաց վարձավճարները մոտ 17 կազմակերպությունների համար: 2009թ. առաջին եռամսյակի վերջի դրությամբ տեղադրված են 542 ինքնասպասարկման տերմինալներ, որոնց միջոցով հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 3231 մլն դրամի (905922 գործառնություններ) միջոցների հավաքագրում:

AMP
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6