Ֆինանսական

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
Վարդան Արամյան. Մենք արժույթային շուկայում չունեցանք այնպիսի ցնցումներ, ինչպես եղավ Ադրբեջանում, Ղազախստանում, Բելառուսում կամ Ռուսաստանում
02/05/2017 21:36
Կիսվել

Վարդան Արամյան. Մենք արժույթային շուկայում չունեցանք այնպիսի ցնցումներ, ինչպես եղավ Ադրբեջանում, Ղազախստանում, Բելառուսում կամ Ռուսաստանում

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշում է, որ 2017 թվականին Հայաստանում նախատեսվում է ՀՆԱ-ի 3.2 տոկոս աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նախարարը նշել է «Emerging Europe» հեղինակավոր պարբերականին տված հարցազրույցում:

Արամյանը հարցազրույցի ընթացքում պատմել է երկրի աճող մակրոտնտեսական կայունության և կանխատեսումների, ինչպես նաև գործարար միջավայրը բարելավող բարեփոխումների մասին:

Նախարարն, անդրադառնալով 2013-2015 թվականների տնտեսական աճի բարձր ցուցանիշներին, հիշեցրել է Հայաստանի համար 3 կարևոր գործոնների մասին, որոնք ազդել են երկրի տնտեսական ակտիվության վրա: Նրա խոսքով` 2011 թվականին կեսերին պղնձի գները հասել էին առավելագույնի` 1 տոննայի համար 9300 դոլարի, որից հետո աստիճանաբար սկսել են նվազել` 2016 թվականի սկզբին հասնելով նվազագույն ցուցանիշի: Ըստ նախարարի` դա մեծ ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա, քանի որ երկիրն արտահանում է պղինձ և մոլիբդեն: Դրա հետ մեկտեղ, այդ ժամանակահատվածում խոշոր չափի կապիտալ ներհոսքերը զարգացող երկրներից տեղափոխվեցին զարգացած երկրներ:

Նախարարը նաև առանձնացրել է 2014 թվականին Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա, քանի որ երկու երկրներն ունեն մի շարք տնտեսական կապեր:

«Մենք խստացրեցինք դրամավարկային քաղաքականությունը և փորձեցինք ուղղել անհարկի արժեզրկման հետ կապված բացասական սպասումները: Մեկ այլ տեսանկյունից` խստացված դրամավարկային քաղաքականության զսպվող ներգործությունը փոխհատուցելու համար, մենք մեղմեցինք ֆինանսական պայմանները և երկու տարի անընդմեջ թույլ տվեցինք մեծացնել դեֆիցիտը»,- ասել է նախարարը:

Արամյանը նաև հիշեցրել է, որ 2014 թվականի դեկտեմբերին դրամավարկային վերահսկողության մարմինները կտրուկ ավելացրել են պահուստային պահանջները` 12 տոկոսից հասցնելով 24-ի, իսկ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 8.5-ից` 10.5-ի:

«Այս գործողությունը նվազեցրեց ֆինանսական շուկայի մասնակիցների «ախորժակը» տեղական արժույթով փոխառություններ և դոլարով առևտուր իրականացնելու համար, քանի որ տեղական արժույթը դարձավ բավականին թանկ նման «խաղերի» համար: Մենք հասկանում էինք, որ այդ քայլը կունենա իր գինը, բայց միշտ հարկավոր է մի բան զոհաբերել ինչ-որ այլ բան ստանալու համար: Մենք արժույթային շուկայում չունեցանք այնպիսի ցնցումներ, ինչպես եղավ Ադրբեջանում, Ղազախստանում, Բելառուսում կամ Ռուսաստանում: Մենք պահպանեցինք բավականին ճկուն ֆինանսական քաղաքականությունը: Իր հերթին, այն մեր վրա անդրադարձավ պետական պարտքի ավելացմամբ, քանի որ մենք ստիպված էինք փոխառու միջոցներ ներգրավել և ֆինանսավորել բյուջեի դեֆիցիտը: Այն ավելի բարձր եղավ, քան նախատեսվել էր 2015 և 2016 թվականների համար: Այդ պատճառով էլ մենք 2015 թվականին դեֆիցիտ/ՀՆԱ նախատեսված 3 տոկոսից շեղվեցինք դեպի 4.8 տոկոս: 2016 թվականին մենք զգացինք, որ դեռ չենք  հաղթահարել ներքին բացասական այդ երևույթը, քանի որ նախատեսված 4 տոկոսից դեֆիցիտ/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը հասավ 5.5 տոկոսի: Չնայած դրան` մենք հիմք ստեղծեցինք հետագայում հզոր կայունացման համար»,- նշել է Արամյանը:

Նախարարն, անդրադառնալով ՀՀ պետական պարտքի ցուցանիշին, ասել է, որ պարտքի կայունությունը կարևոր նախապայման է համարվում հարկաբյուջետային քաղաքականության համար: Նրա խոսքով` ներդրողները դիտարկում են` արդյոք մենք ունենք պարտքի աճի նկատմամբ համապատասխան վերահսկողություն:

«Մակրոտնտեսական կայունությունը կարևոր է օտարերկրյա ներդրողների համար: Այն ներդրողներ ներգրավելու համար առաջին կարևոր նախապայմանն է: Նրանց հարկավոր է տեսնել համապատասխան կանխատեսումներ և հստակ պատկերացումներ ունենալ այն մասին, թե ինչ և ինչպիսի քայլեր է իրականացնում կառավարությունն այդ ուղղությամբ: Եթե մենք չենք կարող բավարարել նրանց այդ պահանջը, ապա չենք էլ կարողանա նրանց հրավիրել մեր շուկա»,- ընդգծել է նա` հավելելով, որ միջնաժամկետ հեռանկարում կապահովվի պարտքի և մակրոտնտեսական կայունությունը:

Արամյանի կարծիքով` 2017 թվականը լինելու է կայունացման և ապաքինման տարի, իսկ 2018 և 2019 թվականների համար ակնկալում է ավելի բարձր տնտեսական ցուցանիշներ:

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32