ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 11.1%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ ըստ նախանական տվյալների 2009թ.-ի առաջին 4 ամիսների ընթացքում Հայաստանի Հանարապետությունում արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է 11.1%-ով և կազմել է 176967.6 միլիոն դրամ: Սույն տարվա առաջին եռամսյակի արդյունքում արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել էր 9.5%-ով և կազմել էր 133079.4 դրամ:
2009թ.-ի ապրիլին արդյունաբերական արտադրանքի ծավալը մարտի հետ համեմատած կրճատվել է 10.1%-ով մինչդեռ փետրվար և մարտ ամսիների ընթացքում նախորդող ամսիների հետ համեմատած աճել էր համապատասխանաբար 4.5%-ով և 1.9%-ով: