2017թ I եռամսյակի դրությամբ Հայաստանում գործում է արդյունաբերությամբ զբաղվող 2,615 տնտեսվարող
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ.-ի առաջին եռամսյակի դրությամբ Հայաստանում արդյունաբերությամբ զբաղվող տնտեսվարողների քանակը 2,615 է։
Մասնավորապես, գերփոքր սուբյեկտների (մինչև 9 մարդ) քանակը 1,884 է։ Փոքր տնտեսվարողների (10-49 մարդ) քանակը 541 է։ Միջին սուբյեկտների (50-249 մարդ) քանակը 134 է, իսկ խոշոր տնտեսվարողների (250 և ավելի մարդ)՝ 56։