Կենտրոնական բանկ. շաբաթական ամփոփ տվյալներ – 12/05/17
2017թ-ի մայիսի 10-ից 12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 54,083,959 դոլար 483.60 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 56,438,754 ԱՄՆ դոլար 485.12 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 6,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 484.16 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,866,267 EUR 524.76 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,251,077 EUR 528.33 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 551,294,204 ՌԴ ռուբլի 8,35 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 294,264,219 ՌԴ ռուբլի 8,44 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Մայիսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 67.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 41.7 մլն ԱՄՆ դոլար: