Ֆինանսական

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Կստեղծվեն էլեկտրոնային ծառայություններ ստանալու հարմարավետ, առավել պարզ գործիքներ
25/05/2017 16:45
Կիսվել

Կստեղծվեն էլեկտրոնային ծառայություններ ստանալու հարմարավետ, առավել պարզ գործիքներ

Կառավարությունը սահմանել է պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը, էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ գործողություններն էլեկտրոնային ձևով ձեռք բերելիս շահագործվող էլեկտրոնային համակարգերի տեխնիկական ընդհանուր պահանջները: Այդ ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ է ապահովել ինտերնետ միջավայրում այդ մարմիններին դիմող անձանց խիստ նույնականացում, ինչպես նաև ապահովել էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթղթերի և դրանց իրավաբանական ուժը հավաստող անհրաժեշտ միասնական գործիքակազմի կիրառում։ Մասնավորապես, որոշմամբ նախատեսվում է կարգավորել ՀՀ նույնականացման քարտերով և բջջային կապի օպերատորների կողմից թողարկված հեռախոսաքարտերում տեղադրված անհատական ստորագրությունների հավաստագրերով էլեկտրոնային ծառայությունների մատուցման ընթակարգերը, անհատի խիստ նույնականացման իրականացման և էլեկտրոնային փաստաթղթերի ստորագրության կիրառման համար ինտեգրման նախապայմանները։ Որոշմամբ նաև սահմանվում են այն նվազագույն տեխնիկական չափորոշիչները, որոնք կիրառելի են բջջային ստորագրությունների օպերատորների կողմից նկարագրված ծառայություններ մատուցելու համար։ Միաժամանակ կապահովվի Եվրամիության առջև բյուջետային աջակցման դրամաշնորհային ծրագրով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումը և ՀՀ քաղաքացիների համար կստեղծվեն էլեկտրոնային ծառայություններ ստանալու հարմարավետ և կիրառման տեսանկյունից առավել պարզ գործիքներ։ Անդրադառնալով որոշմանը՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ ՀՀ քաղաքացուն առաջարկվում է էլեկտրոնային և այլ գործիքակազմից օգտվելու հնարավորություն, ինչը կհեշտացնի որոշ ծառայություններից օգտվելու գործընթացը: Պատասխանելով վարչապետի հարցին՝ ՀՀ աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը նշել է, որ որոշմամբ նախատեսվում է, թե ինչ ժամկետում պետք է ինտեգրվեն այս համակարգին այսօր իսկ էլեկտրոնային ծառայություններ մատուցող պետական մարմինները: «Այնպես որ, մենք պետության կողմից ծառայությունների աճ միանշանակ կապահովենք, որովհետև դա մեր ձեռքում է, տեղական ինքնակառավարման մարմիններում ևս, վստահ եմ, նմանատիպ քայլ կձեռնարկվի», – ասել է Դավիթ Հարությունյանը:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88