Տնտեսական

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 67524.06+0.83 TOPIX - 4139.00+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25440.17-0.83 SSEC - 3946.68+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
12/08/2026  CBA:  USD - 365.91-0.16 GBP - 494.53+0.45
12/08/2026  CBA:  EURO - 422.04-0.19
12/08/2026  CBA:  GOLD - 51567+671 SILVER - 766.85+14.37
2017թ. I եռամսյակում Արցախի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 11.5%-ով
02/06/2017 17:33
Կիսվել

2017թ. I եռամսյակում Արցախի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 11.5%-ով

Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա մարտին 2016թ. մարտի համեմատ կազմել է 107.8 տոկոս, 2017թ. փետրվարի համեմատ` 106.2 տոկոս, իսկ 2017թ. հունվար-մարտին (աճողական) 2016թ. հունվար-մարտի համեմատ` 111.5 տոկոս:

2017թ. հունվար-մարտին ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 43.3 մլրդ դրամ: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 108.1 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 104.8 տոկոս: 2017թ. հունվար-մարտին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 297.1 հազ. դրամ, 611.6 ԱՄՆ դոլար կամ 573.5 Եվրո:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունից, 2017թ. հունվար-մարտին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 15.0 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 14.8 մլրդ դրամի պատրաստի արտադրանք: 2016թ. հունվար-մարտի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 115.6 տոկոս, 162.4 տոկոս հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման, 110.5 տոկոս՝ մշակող արդյունաբերության, 106.3 տոկոս՝ էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման և 104.9 ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում: ԼՂՀ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ սեկտորների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 31.3%, մշակող արդյունաբերություն` 24.5%, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 42.8%,  ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 1.4%: 

Գյուղատնտեսության և ձկնորսության  համախառն արտադրանքը 2017թ. հունվար-մարտին, փաստացի գներով կազմել է 5.1 մլրդ դրամ, այդ թվում գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 5.1մլրդ դրամ, ձկնորսության համախառն արտադրանքը` 0.02մլրդ դրամ,  2016թ. հունվար-մարտի համեմատությամբ, համադրելի գներով, գյուղատնտեսության համախառն արտադրանքը նվազել  է 15.1 տոկոսով: 2017թ. ապրիլի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 15.3 տոկոսով նվազել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը, այդ թվում` կովերինը` 13.1 տոկոսով,  մանր եղջերավոր անասունների գլխաքանակը` 25.8 տոկոսով, խոզերի գլխաքանակը` 24.7  տոկոսով, իսկ թռչունների գլխաքանակը աճել է 1.9 տոկոսով:

2017թ. հունվար-մարտին հանրապետությունում իրականացվել է 8.4 մլրդ. դրամի  շինարարություն, ինչը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 51.3 տոկոսով: Իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են 6.2 մլրդ. դրամ կամ ընդհանուր  շինարարության  73.5 տոկոսը: Հանրապետությունում իրականացված շինարարության 33.4%-ը  բաժին է ընկել հանքագործական արդյունաբերությանը և բացահանքերի շահագործմանը, 25.3%-ը՝ էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ  օդի  մատակարարմանը, 14.7%-ը՝ փոխադրումներ և պահեստային տնտեսությանը:

2017թ. հունվար-մարտին ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 190.8 հազ. տոննա, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 49.6 տոկոսով: Ընդհանուր  օգտագործման  տրանսպորտի  բեռնաշրջանառությունը  2017թ.  հունվար-մարտին  կազմել է 4851.9 հազ. տոննա-կմ, որը  նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել  է 3.0 տոկոսով: 2017թ. հունվար-մարտին հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 5591.1 հազ.մարդ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 6.7 տոկոսով: Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ուղևորաշրջանառությունը 2017թ. հունվար-մարտին կազմել է 45510.5 հազ. ուղևոր-կմ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել  է 22.8 տոկոսով: 2017թ. հունվար-մարտին խողովակային տրանսպորտով հանրապետությունում ներկրված բնական գազի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 10.8 հազ. տոննա` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել  է 4.9 տոկոսով:

Հանրապետությունում 2017թ. հունվար-մարտին  կապի ծառայություններից ստացված եկամուտների ընդհանուր ծավալը, փաստացի գներով, կազմել է 1.9մլրդ դրամ, որը 2016թ. հունվար-մարտի նկատմամբ, համադրելի գներով, նվազել է 0.4 տոկոսով: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կապի բոլոր տեսակի ծառայություններից ամենաբարձր աճի տեմպ արձանագրվել է հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման գծով` 4.1 տոկոս:

2017թ. հունվար-մարտին ԼՂՀ սպառողական շուկան   կազմել է 35.1 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակաշրջանում սպառողական շուկայի 63.0%-ը բաժին է ընկել առևտրի շրջանառությանը, 37.0%-ը ծառայություններին:

2017թ.  հունվար-մարտին տնտեսությունում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը  կազմել է 152.0հազ. դրամ և նախորդ տարվա հունվար- մարտի համեմատությամբ աճել է 1.1 տոկոսով:

ԼՂՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2017թ. հունվար-մարտին փաստացի գներով, կազմել է 39.3 մլրդ դրամ կամ 80.8 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում ապրանքների արտահանումը՝ 8.6 մլրդ դրամ (17.7 մլն ԱՄՆ դոլար), իսկ ներմուծումը՝ 30.7 մլրդ դրամ (63.2 մլն ԱՄՆ դոլար): Առևտրային հաշվեկշիռը բացասական է 22.1 մլրդ դրամով (45.5 մլն ԱՄՆ դոլարով): 2017թ. հունվար-մարտին 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է 60.2  տոկոսով, ընդ որում` արտահանումը աճել է 70.6 տոկոսով, իսկ ներմուծումը` 57.5 տոկոսով:

12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
51567
+671
Արծաթ
766.85
+14.37