2009Թ. ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼ ԱՄԻՍՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ՍԳԻ-Ն ԿԱԶՄԵԼ Է 102.3%
ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ. ապրիլ ամսում սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա համեմատ կազմել է 103.9%, իսկ ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ՍԳԻ-ն կազմել է 102.3%: 2009թ. հունվար, փետրվար և մարտ ամիսների տվյալներով ՍԳԻ ցուցանիշը նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա համեմատ կազմել է համապատասխանաբար 101.2%, 99,3% և 100.7%: 2009թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ՍԳԻ-ն կազմել է 102.0%: