Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Աշխատանքային խորհրդակցություն ՀԱԵԿ-ում՝ նախարար Աշոտ Մանուկյանի և Ռոսատոմի ղեկավարի մասնակցությամբ
13/06/2017 11:04
Կիսվել

Աշխատանքային խորհրդակցություն ՀԱԵԿ-ում՝ նախարար Աշոտ Մանուկյանի և Ռոսատոմի ղեկավարի մասնակցությամբ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ ՀԱԷԿ-ում տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցել են նաև «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ներկայացուցիչները՝ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի ղեկավարությամբ։ Քննարկվել են ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների հետ կապված հարցերը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, «Ռուսատոմ Սերվիս» ընկերության տնօրեն Եվգենի Սալկովը ներկայացրել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի երկարաձգման ծրագրով 2017թ. պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում կատարվելիք միջոցառումների ընթացքը, առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները։ Արձանագրվել է, որ այս պահին նախատեսված աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի։

Անդրադարձ է կատարվել  նաև առաջիկա երկու տարիներին պլանավորված միջոցառումներին։

Խորհրդակցության ավարտից հետո ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը շրջել են ատոմակայանում՝ ծանոթացել կատարված աշխատանքներին։

Հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման նպատակով մայիսի 10-ից ատոմակայանը դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից։ Պլանային աշխատանքներին զուգահեռ ընթանում են նաև գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման հետ կապված  միջոցառումները։ Ըստ նախատեսված ժամանակացույցի, էներգաբլոկը ցանցին կմիանա հուլիսի 10-ին։

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34