ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ – ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԻՋԻՆ ՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԹԻՎԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 5.4%-ՈՎ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ 325 խոշոր հարկ վճարողների կողմից աշխատողների միջին ցուցակային թիվը 2009թ.-ի մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ պակասել է 5.4%-ով, որի հիմնական պատճառը շարունակում է մնալ համաշխարհային ֆինանսատնտեսկան ճգնաժամը: Միաժամանակ, հարկ է նշել, որ չնայած այս հանգամանքին աճել է աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ցուցանիշը, ավելին, ԱՎՈՒՄ-ի առումով արձանագրվել է 4.6% աճ նախորդ տարվա մարտ ամսվա նկատմամբ: