Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
2017թ. սկզբի դրությամբ Հայաստանում կա 8,523 հյուրանոցային համար
04/07/2017 23:14
Կիսվել

2017թ. սկզբի դրությամբ Հայաստանում կա 8,523 հյուրանոցային համար

2016 թվականին գործել է հյուրանոցային տնտեսության 551 օբյեկտ՝ հյուրանոցներ, հյուրատներ, հոսթելներ և այլն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, դրանցից 302-ը բաժին է ընկնում Երևանին։

2014 թվականին հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը կազմում էր 409, իսկ 2015-ին` 474: 2014-ի համեմատ դրանց թիվն ավելացել է 142-ով, իսկ 2015-ի համեմատ` 77-ով:

Նույն ժամանակահատվածում աճել է նաև հյուրանոցային օգտագործման համարների քանակը։ Եթե 2014 թվականին առկա է եղել 7407 համար, ապա 2015 թվականին դրանց թիվը հասել է 7965-ի, իսկ 2016 թվականին՝ 8523-ի։

Նշված 8523 համարների մեծ մասը՝ 5709-ը, սովորական համարներ են։ Կիսալյուքս համարների թիվը 2016 թվականին կազմել է 1764, լյուքս համարներինը՝ 842, շքասենյակներինը՝ 208։

Ըստ համարների տեսակների՝ փոփոխությունը նույնպես ուշագրավ է` 2014-2016թթ. սովորական, լյուքս համարների և շքասենյակների թիվն աճել է, իսկ կիսալյուքս համարներինը՝ նվազել։ Սովորական համարների թիվն ավելացել է կիսալյուքսերի հաշվին:

Միևնույն ժամանակ, նվազել են ոչ հյուրանոցային օգտագործման տրված համարները: 2016 թվականին դրանք 405-ն էին, 2015-ին` 478, իսկ 2014-ին` 571:

Հյուրանոցային տնտեսությունում աշխատողների տարեկան միջին ցուցակային թվաքանակը 2016 թվականին եղել է 3 հազար 635, 2015-ին` 3 հազար 445, իսկ 2014-ին` 2 հազար 927:

2016 թվականին հյուրանոցային ոլորտի հասույթը կազմել է 22 մլրդ 960.9 մլն դրամ, որից 18.6 մլրդը բաժին է ընկնում Երևանին։ 2015 թվականին այդ թիվը կազմում էր 22 մլրդ 127.2 մլն, իսկ 2014-ին` 18 մլրդ 937 մլն:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12