ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ AMGN36052110 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ
Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ 2009թ. մայիսի 21-ին կայացած ՀՀ պետական միջին ժամկետայնության արժեկտրոնային AMGN36052110 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդին ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2 248 850 000 դրամ: Ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը կազմել է 111 000 000 դրամ, իսկ բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը`1 500 000 000 դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը կազմել է 13.41%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 13.2125 %: