Ֆինանսական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
Beeline. հուլիսի 24-ից 31-ը տեղի կունենա «Սևան Ստարտափ Սամմիթ 2017» բիզնես ֆորումը
18/07/2017 20:07
Կիսվել

Beeline. հուլիսի 24-ից 31-ը տեղի կունենա «Սևան Ստարտափ Սամմիթ 2017» բիզնես ֆորումը

Beeline-ի աջակցությամբ հուլիսի 24-ից 31-ը տեղի կունենա  «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի երկրորդ ամենամյա  «Սևան Ստարտափ Սամմիթ 2017» բիզնես ֆորումը։

Ֆորումին ներկա կլինի շուրջ 1000 մասնակից, այդ թվում՝ ստարտափների և ծրագրավորողների 100 թիմ, ներդրողներ, վենչուրային կազմակերպություններ և մենթորներ։ Միջոցառման գլխավոր նպատակներից են ստարտափների համար նոր համագործակցության ուղիներ ստեղծելն ու փորձի փոխանակման հարթակ ապահովելը։

Ինչպես և անցած տարի, ֆորումն անցկացվելու է Սևանի ափին՝ ճամբարային պայմաններում։ 7 օրվա ընթացքում տեղի կունենան մրցույթներ, պրեզենտացիաներ և ժամանցային միջոցառումներ։ Այս տարվա սամմիթի առանձնահատկությունը կդառնա նոր և կայացած ստարտափների համար նախատեսված «CampFire Pitch» միջոցառումը, որին կմասնակցեն շուրջ 20 ներդրողներ։

«Beeline-ն իր առաքելությունն է համարում օժանդակել ստարտափների և նորարար տեխնոլոգիաների զարգացմանը Հայաստանում, իսկ այս սամմիթի աջակցությունը թույլ է տալիս անել այդ երկու գործը միաժամանակ։ Մենք ուրախ ենք այս տարի լինել այս հրաշալի նախաձեռնության աջակիցը, ինչպես նաև բարձրորակ ինտերնետ կապ տրամադրել ֆորումի մասնակիցներին։ Վստահ եմ, որ դրական փորձի փոխանակումն ու պոտենցիալ ներդրողների հետ հանդիպումը կոգեշնչի համաժողովի մասնակիցներին։ Համոզված եմ նաև, որ նմանատիպ միջոցառումները միայն դրական ազդեցություն են ունենում Հայաստանի տնտեսության վրա՝ փոխելով կյանքը երկրում դեպի լավը», – ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանում ամենաարագ զարգացող ոլորտներից մեկի՝ ՏՏ, առաջատար կազմակերպություններից մեկը միացել է սամմիթին։ Մենք վստահ ենք, որ այս համագործակցությունը կնպաստի սամմիթի էլ ավելի լավ անցկացմանը, որը իր հերթին կնպաստի հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։ Հայաստանում Beeline-ը միշտ աչքի է ընկել հայկական ծրագրերի հովանավորմամբ և համագործակցությունը «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի հետ դրա վառ ապացույցն է», – նշել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Տիգրան Պետրոսյանը։

Նշենք, որ Beeline-ը «Սևան Ստարտափ Սամմիթ 2017» բիզնես ֆորումի գլխավոր աջակիցն է։

———-

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

«Ստարտափ Արմենիա» հիմնադրամը հիմնադրվել է 2016 թվականի մարտ ամսին մի խումբ նախաձեռնող երիտասարդների կողմից, ովքեր նախկինում հեղինակել և մինչ օրս հաջողում են մի շարք ստարտափներ: Հիմնադրամի նպատակը հայկական ստարտափներին օժանդակելն է պարբերաբար միջոցառումներ կազմակերպելով: Հենց այս նպատակը հետապնդելով էլ 2016 թվականի ամառվանից սկսած «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի ջանքերով անցկացվում է ամենամյա «Սևան Ստարտափ Սամիթը», որն իր կատարողական ձևաչափով առաջին վրանային ստարտափ համաժողովն է աշխարհում: Տարին տարվա վրա ավելանում են Սամիթին մասնակիցների և ստարտափ թիմերի կազմերը, դրամական խոշոր մրցանակային ֆոնդերով անցկացվում են տարբեր նոմինացիոն մրցույթներ:

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29