Բիզնես

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Beeline. Հայտնի են PR մրցանակաբաշխության հաղթողները
19/07/2017 13:01
Կիսվել

Beeline. Հայտնի են PR մրցանակաբաշխության հաղթողները

Beeline-ի աջակցությամբ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը հուլիսի 18-ին հայտարարեց Հայկական PR մրցանակաբաշխության հաղթողներին:

Հայկական PR մրցանակաբաշխության նպատակն է նպաստել հանրային կապերի մասնագետների դերի բարձրացմանը, հանրային կապերի կարևորմանը՝ հասարակության հետ հետադարձ կապի ապահովման նոր մեթոդների ու տեխնոլոգիանների ստեղծմանն ու կիրարկմանը: Մրցանակաբաշխությունը նպաստում է մասնագիտական դաշտում առողջ մրցակցությանը, ստեղծագործականությանը, ինքնատիպ և առաջադեմ մտածողության զարգացմանը:

«Beeline-ը կարևորում է ինչպես հանրային կապերի, այնպես էլ հանրային կապերի մասնագետների դերը երկրի զարգացման գործընթացում։ Հրապարակային և թափանցիկ գործելաոճի շնորհիվ թե՛ մասնավոր, թե՛ պետական կառույցը կարող է վստահություն ձեռք բերել, հաղորդակցական ուղիների կառավարում ապահովել, հասարակության կողմից տրված ազդակները վերլուծել և ձևավորել համապատասխան միջավայր: Յուրաքանչյուր կառույցի համար կարևոր է իր հեղինակությունը, և գրագետ PR-ի պարագայում հաջողությունն ապահովված է», – իր խոսքում նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Արդեն երկրորդ անգամ իրականացնում ենք PR ոլորտի համակողմանի ուսումնասիրություն: Մեկ տարվա կտրվածքով մշտադիտարկման է ենթարկվել ԶԼՄ-ում տեղ գտած յուրաքանչյուր հրապարակում և տեսանյութ: Մշակված և թիրախավորված հարցաթերթիկներն առաքվել են 2025 փորձագետների, լրագրողների, խմբագիրների: Ձևավորվել են տարբեր տարիքի, սեռի, մասնագիտության տեր մարդկանց ֆոկուս խմբեր, ովքեր անկեղծորեն քննարկել և վեր են հանել ոլորտում առկա խնդիրներն ու բացթողումները: Հավաքագրված արժեքավոր և նպատակային տեղեկատվության մշակումից հետո մրցանակաբաշխության յուրաքանչյուր անվանակարգի համար առանձնացվել է երեք լավագույն թեկնածու կամ ծրագիր, որոնցից հաղթողներին որոշել են Հայկական PR մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովի անդամները՝ փակ, գաղտնի քվեարկությամբ»,- նշում է Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը:

Հայկական PR մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովի անդամներն են՝ Վազրիկ Բազիլը (հաղորդակցության գերմանացի հայտնի մասնագետ, դասախոս, ճառագիր), Հրաչուհի-Մերի Պողոսյանը (Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի պրոֆեսոր), Արամ Աբրահամյանը (արվեստագիտության թեկնածու «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր), Վիկտոր Սողոմոնյանը (քաղաքական գիտությունների դոկտոր, ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար), Կարեն Քոչարյանը («P-Art» ընկերության տնօրեն, PR տեխնոլոգ), Նաիրա Նազարյանը (Beeline-ի հանրային կապերի ղեկավար) և Աստղիկ Ավետիսյանը (բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ):

Beeline. Հայտնի են PR մրցանակաբաշխության հաղթողները

Հայկական PR մրցանակաբաշխության հաղթողներն են`Տարվա մամուլի քարտուղար՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայան, Տարվա PR իրադարձություն՝ Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր. Հռոմի պապի այցը Հայաստան (ՀՀ ԱԳՆ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին),  Տարվա իմիջային PR՝ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված զորահանդես՝ ՀՀ ԶՈՒ փառքի և հեղինակության ամրապնդման համար (ՀՀ պաշտպանության նախարարություն), Տարվա հրապարակային գործիչ՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան, Տարվա քաղաքական գործիչ՝ ՀՀ ԱԺ Ելք դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյան, Տարվա մշակութային PR՝ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոն, Տարվա ԶԼՄ՝ «Արմենպրես» լրատվական գործակալություն, Տարվա պետական կառույց՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, Տարվա ճգնաժամային կառավարում՝ Առաջնագծի տեխնիկական հագեցվածություն և արդիականացում (Արցախի պաշտպանության նախարարություն), Տարվա PR նախաձեռնություն՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն, Տարվա ֆինանսական PR՝ ՀՀ ԿԲ Այցելուների կենտրոն՝ Հայաստանի դրամաշրջանառության պատմության և դրամավարկային քաղաքականության հանրայնացման համար, Հայկական բրենդ՝ Երևանի կոնյակի գործարանի «Արարատ» ապրանքանիշ, Տարվա նորարարական PR՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիանների կենտրոն, Տարվա PR տեխնոլոգիա՝ Հայաստան իմ սեր՝ (Հայաստանի հանրապետական կուսակցություն), Տարվա Հայաստանի բարեկամ՝ ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլեր: Հայկական PR մրցանակաբաշխության հատուկ մրցանակի են արժանանում՝ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը՝ հանրային կապերի արժևորման և գրագետ հաղորդակցման տեխնոլոգիանների կիրառման համար և Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը` հրապարակային և գրագետ աշխատանքի համար:

Հայկական PR մրցանակաբաշխության գլխավոր հովանավորն է Հայաստանում Beeline-ը:

—————

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93