Տնտեսական

USD BUY - 365.00+0.00 USD SELL - 367.50+0.00
EUR BUY - 417.00+0.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 75.22-1.88 WTI - 71.41-1.35
COMEX:  GOLD - 4104.10-0.44 SILVER - 59.81-0.27
COMEX:  PLATINUM - 1629.00-0.92
LME:  ALUMINIUM - 3139.50+0.77 COPPER - 13484.50+0.60
LME:  NICKEL - 16741.00+1.94 TIN - 53125.00+0.11
LME:  LEAD - 1896.50+0.88 ZINC - 3616.00+0.70
FOREX:  USD/JPY - 161.64+0.17 EUR/GBP - 1.1409-0.39
FOREX:  EUR/USD - 1.1409-0.39 GBP/USD - 1.3405-0.28
STOCKS RUS:  RTSI - 881.67-2.82
STOCKS US: DOW JONES - 52637.01+0.29 NASDAQ - 26281.61+0.29
STOCKS US: S&P 500 - 7575.39+0.42
STOCKS JAPAN:  NIKKEI - 68557.73+1.20 TOPIX - 4036.08+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24175.12+0.60 SSEC - 3996.16-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.29+0.24 CAC40 - 8338.97+0.15
STOCKS EUR:  DAX - 25067.09-0.20
10/07/2026  CBA:  USD - 367.38+0.26 GBP - 493.58+1.97
10/07/2026  CBA:  EURO - 420.03+0.71
10/07/2026  CBA:  GOLD - 48783+789 SILVER - 694.87+5.33
HSBC. Ակնկալիքները և վստահությունը նոր տեխնոլոգիաների հանդեպ
20/07/2017 14:13
Կիսվել

HSBC. Ակնկալիքները և վստահությունը նոր տեխնոլոգիաների հանդեպ

Ասիայում և Մերձավոր Արևելքում բնակվող մարդիկ ավելի արագ են ընդունում նոր տեխնոլոգիաները դրանց հանդեպ ունեցած ավելի մեծ վստահության և լավատեսության շնորհիվ՝ արևմուտքում բնակվող մարդկանց համեմատ: HSBC-ի՝ «Վստահությունը տեխնոլոգիաների  հանդեպ» նոր զեկույցը ներկայացնում է 11 երկրում ավելի քան 12,000 մարդկանց շրջանում անցկացված հետազոտության արդյունքը, որի համաձայն նոր տեխնոլոգիաների հանդեպ վստահությունը և դրանց ընդունումը մեծապես տարբերվում է ողջ աշխարհում:

Նոր տեխնոլոգիաներ և սովորույթներ

Զեկույցի համաձայն՝ հարցման մասնակիցների 80%-ը կարծում է, որ տեխնոլոգիական լուծումներն ավելի են հեշտացնում իրենց կյանքը, իսկ գրեթե երեք քառորդը՝ 70%-ը, տվյալների անվտանգությունը վստահում է փորձված միջոցներին՝ գաղտնաբառերին:

Հետազոտությունը պարզել է, որ մարդիկ վստահում են դրամական ռեսուրսների կառավարման փորձված միջոցներին, որոնցից ամենատարածվածներն են՝

1. օնլայն բանկինգը բանկի կայքի միջոցով (67%),

2. բանկոմատները (55%),  

3. այցելություններ մասնաճյուղեր (41%):

Հետազոտության համաձայն, մարդիկ կարծում են, որ անձնական տվյալների անվտանգության ապահովումը բանկի կողմից նույնքան կարևոր է, որքան ֆինանսական միջոցների անվտանգությունը (87%): Այնուամենայնիվ, մարդիկ վստահում են փորձված միջոցների՝ իրենց ինքնությունը հաստատելով գաղտնաբառերի միջոցով (70%). նրանցից միայն յուրաքանչյուր հինգերորդն է (21%) օգտվում մատնահետքի նույնականացման տեխնոլոգիական լուծումներից, և ընդամենը 6%-ն է օգտվում ձայնային ճանաչման տարբերակից, անկախ անվտանգության ապահովման մակարդակից:

Դրամական միջոցների կառավարման տեսակետից Չինաստանի (48%) և Հնդկաստանի (50%) բնակիչներն առավել հավանական է, որ կհամաձայնեն այն տեսակետի հետ, որ համակարգիչներն արդեն կարող են տրամադրել առավել ճշգրիտ խորհրդատվություն, քան մարդիկ, մինչդեռ Կանադայում և Միացյալ Թագավորությունում մարդկանց ընդամենը 18% և 21%-ն է համաձայն այս տեսակետի հետ: Սմարթֆոններով կամ պլանշետային համակարգիչներով օնլայն բանկինգն ամենաքիչ տարածվածն է Գերմանիայում, որտեղ հարցվողների ընդամենը 4%-ն է այն համարում բանկինգի իրենց նախընտրած տարբերակը՝ համեմատած ՄԱԷ-ի և Հոնկոնգի հետ (15% և 9%):

Մյուս կողմից, Չինաստանում և Գերմանիայում մարդկանց 50%-ը մինչ օրս ունի ֆաքս, իսկ Հնդկաստանի բնակիչների 39%-ը դեռևս ունի փեյջեր, ինչը հետազոտությանը մասնակցած երկրներում ամենամեծ տոկոսն է կազմում:

Հայաստանում վեբ և մոբայլ հաղորդակցության լայն հասանելիությունը խթանում է նորարարական տեխնոլոգիաների օգտագործումն ու դիվերսիֆիկացիան: 2015 թ-ի վերջի դրությամբ բջջային բաժանորդների թիվը 3.4 մլն էր, իսկ ինտերնետի հասանելիությամբ բաժանորդների թիվը` 2.1 մլն:

Միտումներ և հեռանկարներ

Տեխնոլոգիական լուծումները ներթափանցում են բոլոր ոլորտներ, և բանկային ոլորտը բացառություն չէ, թեև այս միտումներն աշխարհագրական տեսանկյունից ոչ հավասարապես են զարգանում:

HSBC-ի  հետազոտության համաձայն, արևելքում լայն տարածում ունեցող մատնահետքի նույնականացման տեխնոլոգիայի արագ ընդունումը փաստում է զարգացման տարբեր հեռանկարների  մասին: Մատնահետքի նույնականացման տեխնոլոգիան ամենաարագ կերպով ընդունվել է Չինաստանում (40%) և Հնդկաստանում (31%), իսկ ՄԱԷ-ն հետազոտությանը մասնակցած երկրների երրորդ տեղում է (25%): Մինչդեռ, Ֆրանսիայում ու Գերմանիայում մարդկանց ընդամենը 9%-ը, իսկ Կանադայում բնակիչների 14%-ն է օգտվում մատնահետքի նույնականացման տեխնոլոգիայից:

Հարցվողների 72%-ը կարևորում է բանկի աշխատակիցների անհատական խորհրդատվությունը լավագույն տարբերակի ընտրության հարցում: Հետազոտությանը մասնակցած երկրներում բանկային ծառայությունների նկատմամբ հիմնական ակնկալիքները երեքն են նոր տեխնոլոգիաները ներկայացնելիս՝

– վստահ լինել, որ հաճախորդները գիտեն՝ ում կարող են դիմել աջակցության համար տեխնոլոգիական լուծումների հետ որևէ խնդիր ունենալու դեպքում (74%),

– խորհրդատվություն տրամադրել հաճախորդներին այն մասին, թե ինչպես նոր տեխնոլոգիան կբավարարի իրենց պահանջները (65%),

– առցանց ապահովել խորհրդատվություն և տեղեկատվություն (57%):

Հայաստանում հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում եկամտի զգալի աճ է գրանցվել. 2017թ-ի դրությամբ եկամուտը կազմում է 60,572.9 մլն դրամ՝ 2016թ-ին 52,997.2 մլն դրամի համեմատ՝ արտացոլելով ոլորտի զարգացման ներուժը: Ոլորտային զարգացումից բացի՝  կառավարության աջակցությամբ զարգանում է նաև էլեկտրոնային կառավարման ոլորտը՝ ապահովելով տեղեկատվության և տվյալների կառավարման հասանելիություն այնպիսի կայքերի միջոցով, ինչպիսիք են e-register.am, www.e-gov.am, www.e-cadastre.am:

Այս միտումները դրական հեռանկարներ են ապահովում Հայաստանում նոր տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ բազմաթիվ ոլորտներում՝ ներառյալ բանկային ոլորտը:

Միհրան Մուրադյանը՝ HSBC Հայաստանի բանկային մանրածախ ծառայությունների և հարստության կառավարման գծով ղեկավարը, մեկնաբանում է.

«HSBC-ի զեկույցի համաձայն՝ ավելի շատ սպառողներ հատկապես արևելքի երկրներում վստահում և օգտվում են տեխնոլոգիաներից իրենց տվյալների ու ֆինանսական միջոցների կառավարման համար: Տեխնոլոգիաներն առավել տարածում են գտնում մեր առօրյա կյանքում՝ վերափոխելով տարբեր ոլորտներ, այդ թվում նաև բանկային ոլորտը: Ներկայումս ականատես ենք լինում, թե ինչպես է այս միտումը տարածում գտնում նաև Հայաստանում: 

Սպառողների հետզհետե աճող պահանջները բավարարելու համար HSBC  Հայաստանը մշտապես աշխատում է իր հաճախորդների համար հասանելի դարձնել լավագույն տեխնոլոգիական լուծումները. բանկն առաջինն է տեղական շուկային ներկայացրել բանկոմատը, ինտերնետ/մոբայլ բանկինգի ամբողջական ծառայությունները՝ անվտանգության ամենաբարձր չափանիշներին համապատասխան, իսկ վերջերս բանկը Հայաստանի շուկային ներկայացրել է անհպում տեխնոլոգիայով նորարարական ՄաստերՔարտ քարտեր՝ հաճախորդների հարմարավետության և անձնական տվյալների առավել բարձր անվտանգություն ապահովելու համար»:

Ակնհայտ պատճառներ կան արևելյան երկրներում նոր տեխնոլոգիաներն ընդունելու և վերաբերմունքի առումով լավատեսորեն տրամադրվելու համար. արևելքն առաջ է անցել արևմուտքից նոր տեխնոլոգիաների հանդեպ մոտեցման և ընդունման տեսանկյունից: Այնուամենայնիվ, ոլորտի առավել հետաքրքիր զարգացումները դեռ առջևում են:

10/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.38
+0.26
Եվրո (EUR)
420.03
+0.71
Ռուբլի (RUR)
4.7873
-0.0343
Լարի (GEL)
139.47
+0.09
48783
+789
Արծաթ
694.87
+5.33