Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՌՈՒՍԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՄԻ ՄԱՍԸ ԿՈՒՂՂՎԻ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
21/05/2009 16:38
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՌՈՒՍԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՄԻ ՄԱՍԸ ԿՈՒՂՂՎԻ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 21-ին, տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում գործադիրը համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի եւ հաշվի առնելով տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային ծրագրերի աջակցության անհրաժեշտությունը, ՀՀ կառավարությունը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 11-ի «Փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2009թ. ծրագիրը հաստատելու մասին» N 1480-Ն որոշման հավելվածում։

Վարչապետ Տիգրան Սարգսյան. «Այս որոշումն ունի նաեւ հեռահար նպատակ։ Ստանալով ռուսական վարկը, մտադիր ենք զգալի հատկացումներ կատարել փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը։ Դուք տեղյակ եք, որ մենք ՀԲ-ի հետ բանակցում էինք, եւ մեր պահանջարկը ՓՄՁ-ի համար կազմում էր 250 մլն դոլար։ Անցյալ տարի շուրջ 15 մլրդ դրամ հատկացրինք ՓՄՁ-ին, այս տարի ԱԺ-ն վավերացրեց մեր համաձայնագիրը ՀԲ-ի հետ` եւս 50 մլն դոլար տրամադրվեց։ Ահա այժմ ռուսական վարկից նույն նպատակին կհատկացվի շուրջ 30 մլն դոլար։ Միջոցներ են հատկացվելու նաեւ հիպոթեքային հիմնադրամին։ Հուսով ենք, որ այս միջոցառումները նույնպես կնպաստեն ճգնաժամի բացասական ազդեցության մեղմմանը»։

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98