ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 21/05/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` մայիսի 21-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանած փոխարժեքների համաձայն ռուբլու, եվրոյի և ֆունտի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի անկում, դրամի փոխարժեքը աճել է միայն դոլարի նկատմամբ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը ՀՀ դրամի նկատմամբ նվազել է 0.34 դրամով և կազմել է 372.48 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը աճել է 1.41 դրամով և կազմել է 580.32 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքը աճել է 4.17 դրամով և կազմել է 513.26 դրամ մեկ եվրոյի դիմաց և ռուսական ռուբլու փոխարժեքը աճել է 0.04 դրամով և կազմել է 11.81 դրամ մեկ ռուբլու դիմաց: