
LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 22/05/09
Լոնդոնի London Metal Exchange (LME) բորսայում երեկ` մայիսի 21-ին, կայացած սակարկությունների արդյունքում գրանցել է գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսային պայմանագրերի գների անկում: Սույն անկումը պայմանավորված է աշխարհի հիմնական ֆոնդային հարթակներում ինդեքսների նվազմամբ:
Ալյումինի գինը նվազել է 1.4%-ով և կազմել է 1466 դոլար, պղնձի գինը նվազել է 0.66%-ով և կազմել է 4520 դոլար, նիկելի գինը նվազել է 2.19%-ով և կազմել է 12275 դոլար, անագի գինը նվազել է 1.358%-ով և կազմել է 13252 դոլար, կապարի գինը նվազել է 2.24%-ով և կազմել է 1420.5 դոլար և ցինկի գինը նվազել է 0.44%-ով և կազմել է 1470.5 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: