Պաշտոնական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 424.00+0.00
OIL:  BRENT - 88.46-1.73 WTI - 82.64-1.99
COMEX:  GOLD - 4410.50+0.09 SILVER - 65.56+1.22
COMEX:  PLATINUM - 1753.70-0.64
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.44+0.03 EUR/GBP - 1.1522-0.10
FOREX:  EUR/USD - 1.1522-0.10 GBP/USD - 1.3489-0.12
STOCKS RUS:  RTSI - 873.52-1.71
STOCKS US: DOW JONES - 53770.27-0.04 NASDAQ - 26588.49+0.54
STOCKS US: S&P 500 - 7748.50+0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 67524.06+0.83 TOPIX - 4139.00+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25440.17-0.83 SSEC - 3946.68+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10833.15-0.10 CAC40 - 8674.94-0.46
STOCKS EUR:  DAX - 26331.07-0.23
12/08/2026  CBA:  USD - 365.91-0.16 GBP - 494.53+0.45
12/08/2026  CBA:  EURO - 422.04-0.19
12/08/2026  CBA:  GOLD - 51567+671 SILVER - 766.85+14.37
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
24/08/2017 11:12
Կիսվել

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով երեկ երեկոյան Հայաստանի Հանրապետություն է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի առանձնազրույցը:

«Հարգելի՛ Գուրբանգուլի Բերդիմուհամեդով, սրտանց ողջունում եմ Ձեզ Հայաստանում: Հայ-թուրքմենական հարաբերությունները բարեկամական են և բազմաշերտ բնույթ ունեն:

Շատ ուրախ եմ, որ Դուք այսօր Հայաստանում եք: Ձեր այցը նշանակալի իրադարձություն է, և այն տեղի է ունենում մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախօրեին: Սա շատ լավ առիթ է ինչ-որ չափով ամփոփելու արդյունքներն ու նախանշելու մեր ապագա աշխատանքը: Թուրքմենստանը վստահելի գործընկեր է, և մենք հետաքրքրված ենք ակտիվորեն զարգացնելու մեր պետությունների միջև հարաբերությունները, ինչի համար կան բոլոր հնարավորությունները: Մենք ակտիվ շփվում ենք, և ես շատ ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունենք խոսելու մեր հետագա ծրագրերի մասին: Բարով եք եկել: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնելու և, իհարկե, իմ բարեկամական ողջույնները՝ Թուրքմենստանի ժողովրդին»,- ասել է Հանրապետության Նախագահը:

«Շնորհակալ եմ Ձեր բարի խոսքերի համար, Սե՛րժ Ազատի: Կցանկանայի Թուրքմենստանի պատվիրակության անունից ևս շնորհակալություն հայտնել Ձեր ջերմության, հյուրընկալության համար, և ինչպես Դուք շատ ճիշտ նշեցիք՝ այս տարի՝ իսկ ավելի ստույգ հոկտեմբերի 9-ին, լրանում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Կցանկանայի ասել, որ այս տարիների ընթացքում շատ բան է արվել Թուրքմենստանի և Հայաստանի Հանրապետության միջև և՛ քաղաքական, և՛ առևտրատնտեսական, և՛ մշակութային-հումանիտար կապերի զարգացման գործում: Ամենակարևորը, ինչը և Դուք իրավացիորեն նշեցիք՝ այս այցը նոր խթան է հաղորդում մեր փոխգործակցությանը և բացահայտում է փոխհարաբերությունների զարգացման նոր հնարավորություններն ու հեռանկարը:

Իհարկե, այդ ամենը հանուն մեր ժողովուրդների բարօրության է: Ես կցանկանայի ընդգծել նաև արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերը, որոնց հետ կապված մենք ձեզ միշտ շնորհակալ ենք: Դուք մշտապես աջակցություն եք ցուցաբերում չեզոքության մեր կարգավիճակին վերաբերող հարցերում: Միջազգային հարթակներում մեր կողմից առաջ քաշված հարցերը, որոնք, իհարկե, ընդհանուր հարցեր են, ինչպես օրինակ՝ ամբողջ աշխարհում կայունության և անվտանգության հաստատումը, էներգաանվտանգությանն առնչվող հարցերը, կայուն տրանսպորտի և տրանսպորտային միջանցքների զարգացմանն առնչվող հարցերը, առավել ևս, որ դրանց վերաբերյալ ընդունվել են ՄԱԿ-ի համապատասխան բանաձևեր, մենք կտեղափոխենք նաև այլ հեղինակավոր միջազգային կազմակերպություններ՝ ԵԱՀԿ, ԱՊՀ և այլն: Դրա համար էլ մենք ճիշտ ենք վարվում, որ շարունակաբար խորհրդակցություններ ենք անցկացնում մեր ԱԳՆ-ների միջև այդ հարցերի շուրջ: Անհրաժեշտ է դրանք շարունակել:

Առևտրատնտեսական ոլորտում այսօր Թուրքմենստանը շատ մեծ ներուժ ունի: Նման ներուժ դուք ևս ունեք: Կարծում եմ, որ մենք այն կարող ենք օգտագործել տարբեր ուղղություններով: Իհարկե, դրանք առաջին հերթին առևտրին, էներգետիկային, գյուղատնտեսությանը, տեքստիլ արդյունաբերությանը, առողջապահությանը, ինչպես նաև բազմաթիվ այլ ուղղությունների առնչվող հարցերն են: Իհարկե, այստեղ հիմնական ծանրությունն ընկնում է Տնտեսական համագործակցության հարցերով մեր միջկառավարական հանձնաժողովի վրա, որն էլ պետք է հանդիսանա մեր երկրների միջև հիմնական համակարգողը:

Հումանիտար կապերի առումով մեզ շատ բան է միավորում: Մեր հարաբերությունները գալիս են դեռևս միջնադարից: Ուրախալի է, որ մենք դա այսօր շարունակում ենք և օրինակ ենք հանդիսանում մեր երկրների ապագա սերունդների համար:

Եվս մեկ անգամ կցանկանայի երախտագիտություն հայտնել Ձեզ հրավերի համար և առիթից օգտվելով՝ ցանկանալ պետական Ձեր գործունեությանը հաջողություն, Հայաստանի Հանրապետության ամբողջ ժողովրդին՝ բարգավաճում և ամենայն բարիք»,- ասել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
51567
+671
Արծաթ
766.85
+14.37