Ֆինանսական

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 415.00-2.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԽՈՐՀՐՈՒԴԻ ՆԻՍՏ – «ԲՏԱ ԲԱՆԿ»-ԻՆ «MONEY GRAM»-ԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐՎԵՑ
22/05/2009 15:08
Կիսվել

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԽՈՐՀՐՈՒԴԻ ՆԻՍՏ – «ԲՏԱ ԲԱՆԿ»-ԻՆ «MONEY GRAM»-ԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐՎԵՑ

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ բանկի խորհուրդը մայիսի 22-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատեց ՀՀ 2009 թ. առաջին եռամսյակի «Գնաճի հաշվետվությունը», 2009 թ. մարտի 31-ի դրությամբ ՀՀ ԿԲ ֆինանսական հաշվետվությունը և ՀՀ արտաքին պահուստների վերաբերյալ հաշվետվությունը, ՀՀ ԿԲ 2009 թ. ծախսերի նախահաշվի և կապիտալ ներդրումների ծրագրի առաջին եռամսյակի կատարողականը:

Խորհուրդը որոշեց «ԲՏԱ ԲԱՆԿ» ՓԲԸ-ին «MONEY GRAM» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրել: «ԳՐԱՎ» ՍՊԸ-ի գրավատան լիցենզիան և «Ա/Ձ Մարինե Ասատրյան» փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 724 լիցենզիան վերաձևակերպվեց:

Արտարժույթի առուվաճառքի լիցենզիաներ տրամադրվեցին Ա/Ձ Տիգրան Սարգսյանի փոխանակման կետի թիվ 1 և թիվ 2 մասնաճյուղերին և «Սեյբլ-Գուդզ» ՍՊԸ փոխանակման կետի թիվ 1 մասնաճյուղին: «Էյր Էս Ֆինանս» ՍՊԸ-ն ստացավ արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա: «ՔԵՅՍ ընդ Ա.Հ.» ՍՊԸ-ն, «ՄԻՆԱՐՏ ԼԱՅՆ» ՍՊԸ-ն, «ԱՐՏ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ն և «ԱՍՏԻԿ ՖԼՈՐԱ» ՍՊԸ-ն ստացան գրավատան կազմակերպման լիցենզիաներ:

Ուժը կորցրած ճանաչվեցին արտարժույթի առք ու վաճառք իրականացնելու թիվ 692 լիցենզիան, «ՍԱԼԵՔՍ ԳՐՈՒՓ» ՍՊԸ-ի թիվ 690 և 690/1 փոխանակման կետերի լիցենզիաները, «ԿԵՐԱՄԻԿԱ» ՍՊԸ-ի առուվաճառքի թիվ 702/1 լիցենզիանª իրենց դիմումների համաձայն:

Խորհուրդը որոշեց հրատարակել ՀՀ ԿԲ 2009 թ. առաջին եռամսյակի «Բանբերը»:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46