
ՀՀ ԴՐԱՄՈՎ ՏՐՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ԿԵՍ ՄԻԼԻԱՐԴՈՎ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնել են, որ մայիսի 11-ից մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 8.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 13.7 մլն ԱՄՆ դոլար:
Մայիսի 4-ից 10-ը ընկած ժամանակահատվածի հետ համեմատած դրամով տրամադրված վարկերի ծավալը նվազել է 0.5 միլիարդ դրամով, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը աճել է 0.2 միլիոն դոլարով: