Տնտեսական

USD BUY - 381.50-0.50 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 444.00+1.00 EUR SELL - 448.50-0.50
OIL:  BRENT - 61.10-0.39 WTI - 57.34-0.52
COMEX:  GOLD - 4277.40+0.22 SILVER - 50.96+0.65
COMEX:  PLATINUM - 1626.00-0.23
LME:  ALUMINIUM - 2777.50+1.07 COPPER - 10604.50+0.82
LME:  NICKEL - 15126.00-1.01 TIN - 35037.00-3.14
LME:  LEAD - 1970.00-2.50 ZINC - 2933.50-2.27
FOREX:  USD/JPY - 150.77+0.15 EUR/GBP - 1.1666+0.13
FOREX:  EUR/USD - 1.1666+0.13 GBP/USD - 1.3435+0.08
STOCKS RUS:  RTSI - 1058.51+1.90
STOCKS US: DOW JONES - 46190.61+0.52 NASDAQ - 22679.98+0.52
STOCKS US: S&P 500 - 6664.01+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 49185.50+3.37 TOPIX - 3248.45+2.46
STOCKS CHINA:  HANG SENG - 25858.83+2.42 SSEC - 3863.89+0.63
STOCKS EUR:  FTSE100 - 9354.57-0.86 CAC40 - 8174.20-0.18
STOCKS EUR:  DAX - 23830.99-1.82
20/10/2025  CBA:  USD - 383.01+0.42 GBP - 513.5-0.39
20/10/2025  CBA:  EURO - 446.28-0.97
20/10/2025  CBA:  GOLD - 52024-400 SILVER - 666.19+14.01
Կես տարում Հայաստանից մեկնել է 570.4 հազար մարդ
07/09/2017 22:05
Կիսվել

Կես տարում Հայաստանից մեկնել է 570.4 հազար մարդ

Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին զբոսաշրջության նպատակով մեր հանրապետությունից մեկնել է 570 հազար 400 մարդ: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 21%-ով:

Ըստ ներկայացված տվյալների՝ Հայաստանից մեկնողների 63%-ն այցելության նպատակը նշել է հանգիստը կամ ժամանցը, և Հայաստանից մեկնածներից միայն 1626-ն են դիմել զբոսաշրջային գործակալություններին՝ իրենց ուղևորությունը կազմակերպելու համար:

Նշենք, որ 2016 թվականին զբոսաշրջության նպատակով մեր հանրապետությունից մեկնել էր 1 մլն 262.68 հազար մարդ: 2015 թվականի համեմատ այս թիվն աճել էր 6.3%-ով:

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

20/10/2025
դրամ
Դոլար (USD)
383.01
+0.42
Եվրո (EUR)
446.28
-0.97
Ռուբլի (RUR)
4.7349
+0.0255
Լարի (GEL)
141.4
+0.04
52024
-400
Արծաթ
666.19
+14.01