Տնտեսական

USD BUY - 383.50+0.50 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 446.00-1.00 EUR SELL - 455.00-1.00
OIL:  BRENT - 69.31+1.72 WTI - 67.64+1.90
COMEX:  GOLD - 3341.70+0.66 SILVER - 37.01+0.08
COMEX:  PLATINUM - 1379.80-0.09
LME:  ALUMINIUM - 2573.50-0.64 COPPER - 9829.50-0.35
LME:  NICKEL - 15177.00-0.74 TIN - 33284.00-1.24
LME:  LEAD - 2036.50-1.07 ZINC - 2684.50-1.45
FOREX:  USD/JPY - 146.01+0.69 EUR/GBP - 1.1747-0.03
FOREX:  EUR/USD - 1.1747-0.03 GBP/USD - 1.3631+0.12
STOCKS RUS:  RTSI - 1102.97-1.48
STOCKS US: DOW JONES - 44406.36-0.94 NASDAQ - 20412.52-0.92
STOCKS US: S&P 500 - 6229.98-0.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 39688.81+0.26 TOPIX - 2816.54+0.17
STOCKS CHINA:  HANG SENG - 24148.07+1.09 SSEC - 3497.48+0.70
STOCKS EUR:  FTSE100 - 8806.53-0.19 CAC40 - 7723.47+0.35
STOCKS EUR:  DAX - 24073.67+1.20
08/07/2025  CBA:  USD - 384.19+0.08 GBP - 521.65-0.74
08/07/2025  CBA:  EURO - 450.58+0.13
08/07/2025  CBA:  GOLD - 40951-196 SILVER - 447.7-7.81
ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ԻՐ ԱՊՀ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՀԱՄԱՏԵՂ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՔԱՅԼԵՐԸ
22/05/2009 18:02
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ԻՐ ԱՊՀ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՀԱՄԱՏԵՂ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՔԱՅԼԵՐԸ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին հայտնել են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ ԱՊՀ անդամ պետությունների կառավարություննների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցող պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Բելառուսի Հանրապետությում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերի համաժողովում ՀՀ լիազոր ներկայացուցիչ Արտակ Վարդանյանը եւ պաշտոնատար այլ անձինք։

Համաձայն ձեւավորված ավանդույթի, ԱՊՀ կառավարական պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է հյուրընկալող պետության ղեկավարը՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը։

Աստանայի Անկախության պալատում կայացած նիստում վարչապետները նեղ կազմով քննարկել են ԱՊՀ մասնակից պետությունների` համագործակցությանն առնչվող մեկուկես տասնյակից ավելի հարցեր, այդ թվում` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաճամից դուրս գալու ուղղությամբ համատեղ ձեռնարկվելիք քայլերը։

Կառավարությունների ղեկավարները հաստատել են նաեւ «Մինչեւ 2020թ. ընկած ժամանակահատվածի համար ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլի (2009-2011թթ.) իրականացման միջոցառումների», «ԱՊՀ մասնակից պետությունների տարածք մուտք գործող երրորդ երկրների քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառման միասնական համակարգի ստեղծման աշխատանքների», «Մինչեւ 2010թ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ մասնակից պետությունների ընդհանուր կրթական տարածքի եւ կրթության ոլորտում համագործակցության զարգացման միջոցառումների», «ԱՊՀ մասնակից պետություններում մեծահասակների կրթության զարգացման հայեցակարգի իրականացման միջոցառումների» ծրագրերը։ Հավանություն է տրվել նաեւ ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ հումանիտար համագործակցության ոլորտում գերակա միջոցառումների 2009-2010թթ. ծրագրին, որն ընդգրկում է նշված ժամանակահատվածում Համագործակցության տարբեր պետություններում, այդ թվում նաեւ Հայաստանում անցկացվելիք միջոցառումները։

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները ստորագրել են «Հանցավորության դեմ պայքարում տեղեկատվության փոխանակման մասին» միջկառավարական համաձայնագիրը։

Վարչապետները ստորագրել են նաեւ «ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային ավտոմոբիլային փոխադրողների մասնագիտական իրավասության լրացուցիչ ուսուցման մեթոդական ապահովման բնագավառում Ռուսաստանի ասոցիացիային ԱՊՀ մասնակից պետությունների բազային կազմակերպության կարգավիճակ շնորհելու մասին», «Աֆղանստանի 1979-1989թթ. պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների որոնումը, թաղման վայրերի հայտնաբերումը շարունակելու, էքսգումացիայի, աճյունների նույնականացման եւ Հայրենիքում վերաթաղման մասին», «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65 տարին» միասնական հոբելյանական մեդալի պատրաստման կարգի մասին» որոշումները։
Նիստում քննարկվել են մի շարք ֆինանսական հարցեր, այդ թվում` ԱՊՀ մարմինների միասնական բյուջե 2008թ. կատարված փոխանցումների եւ նախորդ տարիների պարտքերի մարման գծով պարտավորությունների կատարման, 2008թ. իրականացված` ԱՊՀ մարմինների միասնական բյուջեից ֆինանսավորվող Համագործակցության մարմինների ֆինանսատնտեսական գործունեության ստուգումների արդյունքների մասին։

Նիստի ավարտին քննարկվել են կազմակերպչական հարցեր։ Որոշվել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2009թ. նոյեմբերին` Ուկրաինայում։

Նիստից հետո տեղի է ունեցել համատեղ մամուլի ասուլիս։ Այնուհետեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել իր գործընկերոջ` Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովի հետ։ Հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Ղազախստանի կառավարությունների ղեկավարները քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։ Կողմերը գոհունակությամբ նշել են, որ վերջին շրջանում հայ-ղազախական հարաբերություններում զգալի ակտիվություն է դիտվում, ինչի վկայությունն է նաեւ վերջերս, ս.թ. մայիսի 12-ին Երեւանում կայացած հայ-ղազախական առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը։ Զրուցակիցների համոզմամբ, նիստում ձեռք բերված պայմանավորվածությունների հաջող իրագործումը լավ խթան կհանդիսանա երկու բարեկամ երկրների միջեւ փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման եւ կապերի սերտացման համար։ Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել նաեւ ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման քայլերի վերաբերյալ։

Այսօր երեկոյան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երեւան։

AMP
08/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.19
+0.08
Եվրո (EUR)
450.58
+0.13
Ռուբլի (RUR)
4.9041
+0.0203
Լարի (GEL)
141.45
+0.07
40951
-196
Արծաթ
447.7
-7.81