Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 421.00+0.50 EUR SELL - 426.00-1.00
OIL:  BRENT - 86.25-6.76 WTI - 80.30-6.04
COMEX:  GOLD - 4638.10-0.06 SILVER - 69.31+1.75
COMEX:  PLATINUM - 1876.10+0.63
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.93-0.26 EUR/GBP - 1.1663+0.03
FOREX:  EUR/USD - 1.1663+0.03 GBP/USD - 1.3637+0.07
STOCKS RUS:  RTSI - 789.63+0.80
STOCKS US: DOW JONES - 53577.40+0.30 NASDAQ - 26151.30+0.66
STOCKS US: S&P 500 - 7677.28+0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 65856.43+0.50 TOPIX - 4093.67+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25511.10-0.02 SSEC - 3889.44+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10886.16+0.29 CAC40 - 8439.20-0.16
STOCKS EUR:  DAX - 26266.14+0.61
25/08/2026  CBA:  USD - 364.6-0.78 GBP - 497.06-0.81
25/08/2026  CBA:  EURO - 425.2-1.02
25/08/2026  CBA:  GOLD - 54669+842 SILVER - 805.55-11
Գործարկվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի կայքը
22/09/2017 16:25
Կիսվել

Գործարկվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի կայքը

Գործարկվել է Հայաստանում ավելի քան 5000 դպրոցականների միավորող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի պաշտոնական կայքը` Armath.am-ը: Այս մասին այսօր «Արմաթ»-ի գործընկերներին ու աջակիցներին հայտնել են «Արմաթ» կրթական ծրագրի իրականացնող Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանն ու գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Armath.am կայքը բացառիկ է մի քանի պատճառով: Այստեղ ներկայացված է տեղեկատվություն Հայաստանի տարածքում գործող բոլոր 210 լաբորատորիաների և դասավանդող խմբավարների մասին:  Յուրաքանչյուր դպրոցական, ծնող կարող է կապ հաստատել ցանկացած խմբակի հետ, ինչպես նաև ծանոթանալ, թե ինչ ծրագրեր ու սարքավորումներ ունի տվյալ խմբակը:

Սերվերը գտնվում է Հայաստանում: Առաջիկայում «Արմաթի» բոլոր խմբավարներն ու սաները կունենան անձնական հաշիվ, կկարողանան ինքնուրույն տեղեկատվություն ավելացնել և շփվել միմյանց հետ: Հատկանշական է, որ համակարգը աշխատում է նույնիսկ ինտերնետի բացակայության պայմաններում:

Արմաթցիներն ու կայքի այցելուները կգտնեն նաև ամբողջական տեղեկատվություն դպրոցականների համար անցկացվող մի շարք խրախուսական մրցույթների («ԴիջիԿոդ», «ԱրմՌոբոտիքս», «Բաց խաղ», «ԴիջիՔեմփ» և այլն) մասին: Այստեղ են նաև «Արմաթի» ուսուցման նյութերը թե’ խմբավարների, և թե դպրոցականների համար:

Հայաստանի տեխնոլոգիական ապագայի զարգացմանն ուղղված այս նպատակի իրականացնման համար Armath.am նորաստեղծ կայքում գործում է նաև հատուկ բաժին ծրագրի աջակցման և նվիրատվությունների համար: Աջակցող ցանկացողները կարող են ընտրել այն համայնքը, դպրոցը, որտեղ ցանկանում են ներդրում կատարել: Կայքը ստեղծվել է «Ինստիգեյթ մոբայլ», «Իվորքս» և «Լևիաթան» ընկերությունների կողմից:

Միջոցառման երկրորդ հատվածում Գրանթ Թորնթոն ընկերության ներկայացուցիչ Դավիթ Մանուկյանը ներկայացրել է ընկերության կողմից իրականացված «Արմաթ» կրթական ծրագրի արդյունավետության գնահատման հետազոտության արդյունքները:

Ըստ վերոնշյալ հետազոտության՝ «Արմաթ» շրջանավարտների 84 %-ը ընդունվել է ԲՈւՀ, որից 82%-ը բնական գիտությունների, ՏՏ և տեխնիկական մասնագիտությունների գծով:

Հարցվողների 39%-ը սովորելուն զուգընթաց նաև աշխատում է, 4%-ը՝ միայն աշխատում:

Հարցվողների միայն 19% -ն է նախընտրել «Արմաթն» ավարտելուց հետո կրթությունը շարունակել այլ՝ ոչ ՏՏ մասնագիտությունների գծով:

Աշխատանք ունեցողների 45%-ը ներգրավված են ծրագրավորման բնագավառում, 12%-ը հիմնել են սթարթափ, ևս 29%-ը ներգրավված են ՏՏ ոլորտի այլ աշխատանքներում, իսկ մնացածը կատարում են ինժեներական և տեխնիկական աշխատանքներ:

Աշխատանք ունեցող կամ սթարթափ հիմնած պատանիների աշխատավարձերը տատանվում են 50–ից 300 հազար դրամի սահմաններում, միջինում կազմելով 132,561:

Այսպիսով, «Արմաթ»-ի շրջանավարտների 43% աշխատանքի է ընդունվել կամ ստարտափ է հիմնել ՏՏ կամ տեխնիկական ոլորտում: Իսկ սաների 37%-ը ԲՈՒՀ-ից հետո ՏՏ ոլորտի պոտենցիալ աշխատող է։

Հավելենք, որ «Ապագայի ալգորիթմը» կրող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցը հիմնվում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ Կառավարության և դոնոր կազմակերպությունների ու անհատների աջակցությամբ: «Արմաթ»-ում ուսուցումն անվճար է, իսկ եթե դպրոցում դեռևս չկա խմբակ, ապա դպրոցականները կարող են այցելել հարակից բնակավայրերում գործող «Արմաթ» խմբակ:

Ավելի քան 80 անդամ կազմակերպություն միավորող ԻՏՁՄ-ի ռազմավարական նպատակներից է ժամանակակից տեխնոլոգիական կրթության անվճար պայմաններ ապահովել 10 տարեկանից սկսած բոլոր դպրոցականների համար և մինչ 2019 թ-ը «Արմաթ» խմբակներ հիմնել բացառապես բոլոր դպրոցներում (շուրջ 1200): Այսպիսով, տարեցտարի ինժեներական մտքի զարգացումը կբերի Հայաստանի՝ որպես բարձր տեխնոլոգիական պետության վերածնունդին:

25/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.6
-0.78
Եվրո (EUR)
425.2
-1.02
Ռուբլի (RUR)
4.3204
-0.0429
Լարի (GEL)
139.38
-0.63
54669
+842
Արծաթ
805.55
-11