Բիզնես

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 444.00+0.00 EUR SELL - 447.50-1.00
OIL:  BRENT - 60.84-0.43 WTI - 57.32-0.03
COMEX:  GOLD - 4362.20+1.98 SILVER - 50.79-0.33
COMEX:  PLATINUM - 1648.20+1.37
LME:  ALUMINIUM - 2777.50+1.07 COPPER - 10604.50+0.82
LME:  NICKEL - 15126.00-1.01 TIN - 35037.00-3.14
LME:  LEAD - 1970.00-2.50 ZINC - 2933.50-2.27
FOREX:  USD/JPY - 151.07+0.20 EUR/GBP - 1.1631-0.30
FOREX:  EUR/USD - 1.1631-0.30 GBP/USD - 1.3387-0.36
STOCKS RUS:  RTSI - 1062.81+0.41
STOCKS US: DOW JONES - 46706.58+1.12 NASDAQ - 22990.54+1.37
STOCKS US: S&P 500 - 6735.13+1.07
STOCKS JAPAN:  NIKKEI - 49185.50+3.37 TOPIX - 3248.45+2.46
STOCKS CHINA:  HANG SENG - 25858.83+2.42 SSEC - 3863.89+0.63
STOCKS EUR:  FTSE100 - 9403.57+0.52 CAC40 - 8206.07+0.39
STOCKS EUR:  DAX - 24258.80+1.80
20/10/2025  CBA:  USD - 383.01+0.42 GBP - 513.5-0.39
20/10/2025  CBA:  EURO - 446.28-0.97
20/10/2025  CBA:  GOLD - 52024-400 SILVER - 666.19+14.01
Ucom-ի աջակցությամբ ամփոփվեց Silicon Mountains 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովը
21/10/2025 11:20
Կիսվել

Ucom-ի աջակցությամբ ամփոփվեց Silicon Mountains 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովը

Արհեստական բանականությունն այլևս միայն տեսություն չէ, այլ գործիք, որը ձևավորում է բիզնեսի, կրթության և ամենօրյա կյանքի նոր իրականությունը։ Այս համոզմամբ էլ Երևանում կայացավ «Արհեստական բանականության անատոմիան» խորագրով Silicon Mountains 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովը, որտեղ Ucom-ը հանդես եկավ որպես պլատինե գործընկեր, միավորելով արհեստական բանականության և նորագույն տեխնոլոգիաների միջազգային ու տեղական առաջատար փորձագետներին։

Ապագայի լուծումներ ստեղծող մասնագետները քննարկեցին, թե ինչպես են ալգորիթմներն ու նեյրոնային ցանցերը ձևավորում նորարարությունները, ինչու է մարդկային գործոնը շարունակում մնալ առանցքային՝ անգամ ամենաավտոմատացված միջավայրում, ինչ դեր ունեն տվյալներն ու AI համակարգերը բիզնեսի արդյունավետության բարձրացման գործում և ոլորտին վերաբերող այլ հարցեր։

Գագաթնաժողովի առանցքային իրադարձությունը դարձավ Ucom-ի և Nokia-ի միջև «Ինքնավար ցանցերը և արհեստական բանականության կիրառությունը 6G-ի համար» թեմայով փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։ Փաստաթուղթը ստորագրեցին Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Nokia-ի բջջային ցանցերի Եվրոպայի շուկայի ղեկավար, ավագ փոխնախագահ դոկտոր Ռոլֆ Վերները։

Հուշագրով կողմերը հանձն առան համատեղ ուսումնասիրել և զարգացնել հաջորդ սերնդի ինքնավար ցանցերի ճարտարապետությունը, իրականացնել արհեստական բանականության կիրառման փորձարկումներ և ներդնել ձեռք բերված փորձը 6G ստանդարտների մշակման գործընթացում՝ 3GPP շրջանակներում։

Ucom-ի աջակցությամբ, գագաթնաժողովին՝ որպես հատուկ հյուր մասնակցեց նաև Nokia-ի Կենտրոնական և Հարավային Եվրոպայում շարժական ցանցերի ուղղության տեխնիկական տնօրեն Իվան Լեսիչը` ելույթ ունենալով «6G-ն և արհեստական բանականությունը ապագայի ցանցերում» թեմայով։

Միջոցառման ձևաչափը ներառեց նաև B2B և անհատական հանդիպումներ, որոնք հնարավորություն տվեցին մասնակիցներին ձևավորել համագործակցության նոր հարթակներ։

«6G տեխնոլոգիան և արհեստական բանականությունը բացում են նոր դարաշրջան՝ հեռահաղորդակցության ոլորտի համար։ Այս Հուշագիրը մեր և Nokia-ի համար ոչ միայն տեխնոլոգիական համագործակցության փաստաթուղթ է, այլև համատեղ տեսլական՝ ստեղծելու ապագայի կապի էկոհամակարգը, որտեղ նորարարությունը կծառայի բաժանորդների  փորձառությունն առավելագույնս արդյունավետ և հարմարավետ դարձնելուն», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Գագաթնաժողովը միավորել էր տեխնոլոգիական առաջատարներին, պետական ​​​​կառույցներին, միջազգային գործընկերներին, մասնավոր հատվածին և կրթական հաստատություններին մեկ ընդհանուր նպատակով՝ տեխնոլոգիաները հասանելի դարձնել յուրաքանչյուր համայնքի, դպրոցի և երիտասարդի համար», – ասել է իր խոսքում ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաև Silicon Mountains գագաթնաժողովին նվիրված նամականիշի մարման արարողությունը։

Այս տարի գագաթնաժողովն ունեցավ շուրջ հազար այցելու, այդ թվում՝ պետական կառույցների, մասնավոր սեկտորի, դիվանագիտական առաքելությունների, կրթական և հետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև արհեստական բանականությամբ հետաքրքրված բազմաթիվ մասնագետներ, որոնք պատրաստ են իրենց ներդրումն ունենալ թվային ապագայի զարգացման գործում։

Silicon Mountains արդեն 6-րդ տարին է կազմակերպվում է ՏՀՏ գործատուների միության կողմից, միջոցառմանը աջակցում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը, իսկ Ucom-ը վերջին 3 տարին հանդես է գալիս որպես գագաթնաժողովի պլատինե գործընկեր։

20/10/2025
դրամ
Դոլար (USD)
383.01
+0.42
Եվրո (EUR)
446.28
-0.97
Ռուբլի (RUR)
4.7349
+0.0255
Լարի (GEL)
141.4
+0.04
52024
-400
Արծաթ
666.19
+14.01