Տնտեսական

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 422.50-1.50 EUR SELL - 429.00-2.00
OIL:  BRENT - 82.99-4.39 WTI - 80.73-4.89
COMEX:  GOLD - 4312.50+2.31 SILVER - 70.07+3.26
COMEX:  PLATINUM - 1766.80+3.19
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.2+0.00 EUR/GBP - 1.1584+0.16
FOREX:  EUR/USD - 1.1584+0.16 GBP/USD - 1.3401-0.04
STOCKS RUS:  RTSI - 1105.64+0.33
STOCKS US: DOW JONES - 51671.03+0.92 NASDAQ - 26683.94+3.07
STOCKS US: S&P 500 - 7554.29+1.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 69404.50+0.13 TOPIX - 3991.14-0.21
STOCKS CHINA:  HANG SENG - 24493.95-1.40 SSEC - 4091.89-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10430.62-0.39 CAC40 - 8384.01+0.40
STOCKS EUR:  DAX - 24894.01+1.05
16/06/2026  CBA:  USD - 368.21+0.15 GBP - 494.4+0.24
16/06/2026  CBA:  EURO - 427.49+0.1
16/06/2026  CBA:  GOLD - 51558+2024 SILVER - 836.84+43.65
Ջերմուկն անճանաչելիորեն կփոխվի. կիրականացվեն 30 մլն դոլարի ներդրումային ծրագրեր
07/10/2017 19:19
Կիսվել

Ջերմուկն անճանաչելիորեն կփոխվի. կիրականացվեն 30 մլն դոլարի ներդրումային ծրագրեր

Ջերմուկը քաղաքաշինական հատուկ կարգավորման տարածք է, ուստի այստեղ իրականացվող ծրագրերն ամբողջությամբ գտնվում են հանրապետության Նախագահի անմիջական համակարգման ներքո: Այդ մասին նշել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը՝ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ Ջերմուկում շրջայցից հետո: «Մենք Նախագահի հանձնարարությամբ մշակել ենք քաղաքի զարգացման ծրագիր, որն այս պահին կոնկրետ ուրվագծեր է ստացել: Մասնավոր ներդրումների հաշվին քաղաքի  կենտրոնական հատվածի ամբողջական քաղաքաշինական աշխատանքները  փորձելու ենք ավարտել մոտակա երեք տարիների ընթացքում: Մասնավոր ներդրողները սկսել են մեծ հետաքրքրություն ցուցաբերել Ջերմուկի նկատմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասել է Նարեկ Սարգսյանը՝ ավելացնելով, որ Նախագահի շրջայցի ընթացքում ներկայացրել են նոր մոնոլիտ երկաթբետոնե կամրջի կառուցման աշխատանքները:

Ըստ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի, ընթացիկ աշնանը կսկսվեն Ջերմուկի լճի ամբողջական բարեկարգման աշխատանքները, որոնք կշարունակվեն եկող տարի: «Ջերմուկում կառուցվելու է հետիոտն նոր փողոցային ողնաշար, ստեղծվելու է քաղաքային հրապարակ՝ նորակառույց երկու շենքով, որտեղից էլ հիմնվելու է 700 մետր երկարությամբ ճեմուղի՝ իր լուսավորությամբ, նստարաններով, կահավորման ամբողջական էլեմենտներով»,- ասել է Սարգսյանը:

Նրա խոսքով, Ջերմուկում իրականացվում է նաև բնական հանքային ջրերից թերմալ սպա կենտրոնի կառուցման խոշոր ծրագիր, որտեղ լինելու են և բացօթյա, և ծածկված լողավազաններ: Տվյալ ներդրումային ծրագիրը գնահատվում է 20 մլն դոլար: Նարեկ Սարգսյանը վստահեցրել է, որ Ջերմուկում ընդհանուր ներդրումների ծավալն  առաջիկա երեք տարիների ընթացքում գերազանցելու է 30 մլն դոլարը:

«Նշված շինարարական աշխատանքները կսկսվեն մոտակա օրերին և ամբողջական տեսանելի կլինեն, երբ բացվի շինարարական շրջանը՝ 2018-ի մարտ-ապրիլ ամիսներին: Քաղաքն անճանաչելի կփոխվի, հանրապետության Նախագահի հանձնարարականը կիրականացվի ամբողջությամբ և վստահեցնում ենք, որ կունենանք զբոսաշրջային ակտիվ կենտրոն»,- ասել է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը:  

Ըստ նրա, մի շարք ներդրումային հարթակներում առաջիկայում ներկայացվելու են այլ ներդրումային ծրագրեր ևս: «Կեչուտի ջրամբարի շուրջ նախատեսվում է կառուցել շվեյցարական ավան, քաղաքում իրականացնել փոքր ավիացիայի կենտրոնի հիմնման ծրագիր, ինչը խթանելու է հատկապես արաբական երկրներից զբոսաշրջությունը: Վստահ ենք, որ այս տարիների ընթացքում կհաջողվի իրականացնել նաև Ջերմուկից-Սիսիան տանող ճանապարհի կառուցման ծրագիրը, ինչը հնարավորություն կտա քաղաքն ամբողջապես հանել փակուղային վիճակից և այն ուղիղ կապել հյուսիս-հարավ ավտոճանապարհին»,- ասել է Նարեկ Սարգսյանը: 

Հանրապետության Նախագահը հոկտեմբերի 7-ի առավոտյան տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանի և կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Ջերմուկում, դիտել քաղաքի ձախափնյա թաղամասում սկսված շինարարական աշխատանքների ընթացքը:     

16/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.21
+0.15
Եվրո (EUR)
427.49
+0.1
Ռուբլի (RUR)
5.0795
-0.0014
Լարի (GEL)
138.6
+0
51558
+2024
Արծաթ
836.84
+43.65