Բիզնես

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.50-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 425.00-1.00
OIL:  BRENT - 91.64+0.10 WTI - 85.61+0.35
COMEX:  GOLD - 4347.50-1.11 SILVER - 63.94-3.30
COMEX:  PLATINUM - 1727.70-1.95
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.42-0.06 EUR/GBP - 1.1579+0.08
FOREX:  EUR/USD - 1.1579+0.08 GBP/USD - 1.3537+0.01
STOCKS RUS:  RTSI - 794.59+2.44
STOCKS US: DOW JONES - 53343.40-0.22 NASDAQ - 26289.71-1.33
STOCKS US: S&P 500 - 7691.76-0.69
STOCKS JAPAN:  NIKKEI - 65326.42-3.16 TOPIX - 4012.31-3.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25495.07+0.09 SSEC - 3894.42-2.40
STOCKS EUR:  FTSE100 - 10728.04+0.07 CAC40 - 8509.36-0.82
STOCKS EUR:  DAX - 26128.36-0.80
19/08/2026  CBA:  USD - 364.96-0.29 GBP - 494.85+0.85
19/08/2026  CBA:  EURO - 423.65+0.84
19/08/2026  CBA:  GOLD - 51670-68 SILVER - 763.87-6.59
Գյումրիում պաշտոնապես բացվեց Yandex ծրագրավորման դպրոցը
10/10/2017 20:46
Կիսվել

Գյումրիում պաշտոնապես բացվեց Yandex ծրագրավորման դպրոցը

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ «Յանդեքս» ծրագրավորման դպրոցի պաշտոնական բացումը: Այն «Յանդեքս» ընկերության և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի համատեղ նախագիծն է 9-11-րդ դասարանների աշակերտների համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Յանդեքս»-ի Ակադեմիական ծրագրերի կառավարման ղեկավար Սերգեյ Չերնիշովը, դպրոցում ուսում ստանալու հայտ էր ներկայացրել 99 աշակերտ և թեստավարման և հարցազրույցի արդյունքում ընտրվել 27 աշակերտ, ովքեր մասնակցելու են ծրագրավորման յոթնամսյա անվճար դասընթացներին: Աշակերտներն այս ընթացքում կծանոթանան ծրագրավորման հիմունքների Python լեզվին: «Այս լեզվի ընտրությունն հատուկ է արված, այն լայն տարածում ունեցող և արագ զարգացող լեզու է, որն օգտագործում են մի շարք պլատֆորմներ, այդ թվում՝ Յութուբը, Ֆեյսբուքը, Ինստրագրամը և այլն »-նշեց Սերգեյ Չերնիշովը:

Գյումրեցի երեխաների համար դասընթացը մատչելի դարձնելու համար դասընթացներն իրականացվում են հայերեն, իսկ դպրոցում դասավանդում են տեղի մասնագետները: «Յանդեքս» ծրագրավորման դպրոց գործում է ՌԴ-ում և Ղազախսատնում: Հայաստանում Գյումրիից առաջ դպրոց բացվել է Վանաձորում:

«Այս ծրագիրը շատ կարևոր է Շիրակի մարզի համար, քանի որ աշակերտները ծրագրավորում ուսումնասիրելու ևս մեկ հնարավորություն կստանան և կկարողանան ներգրավվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, իսկ սա այն ոլորտն է որտեղ մասնագետների կարիքը միշտ զգացվում է»,- նշեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի բիզնես մենեջեր Ամալյա Եղոյանը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվայնացման վարչության պետ Վաչե Կիրակոսյանը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ևս շնորհավորեցին բոլորին կրթական նոր մեկնարկի առթիվ՝ հույս հայտնելով, որ Գյումրիում ևս հաջողություններն շատ արագ կգրանցվեն:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

19/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.96
-0.29
Եվրո (EUR)
423.65
+0.84
Ռուբլի (RUR)
4.2866
-0.0186
Լարի (GEL)
139.64
-0.17
51670
-68
Արծաթ
763.87
-6.59