Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66405.56+0.41 TOPIX - 4146.71+0.72
STOCKS CHINA:  HANG SENG - 25584.79+0.07 SSEC - 3952.18-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
28/08/2026  CBA:  USD - 364.32-0.15 GBP - 495.11+0.41
28/08/2026  CBA:  EURO - 424.36+0.15
28/08/2026  CBA:  GOLD - 53517-755 SILVER - 802-0.62
Վայոց ձորի մարզպետը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը
20/10/2017 18:20
Կիսվել

Վայոց ձորի մարզպետը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը

ՀՀ Վայոց ձորի մարզում հուլիսի 29-ին տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:

Մարզպետը նախ անդրադարձել է կառավարության կողմից իրականացվող ինտենսիվ այգիների, ոռոգման կաթիլային համակարգերի, հակակարտային ցանցային համակարգերի և այլ ծրագրերի մասին մարզի տնտեսությամբ զբաղվողներին և ֆերմերներին իրազեկելու ուղղությամբ կատարված աշխատանքներին: Հարություն Սարգսյանը նշել է, որ այսօր մարզում 40 հա վրա իրականացվում է կաթիլային ոռոգում: Այս ուղղությամբ ֆերմերային տնտեսությունների հետաքրքրությունը մեծացել է: 2017 թ. սեպտեմբերի դրությամբ ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում Թառաթումբ համայնքի շահառուների կողմից ձեռք է բերվել մեկ միավոր գյուղատնտեսական տեխնիկա՝ կցվող գործիքներով: Կառավարության կողմից հաստատված գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից օգտվելու համար ներկայացվել է 140 հայտ, որոնք հիմնականում վերաբերում են անասնապահական ճյուղի զարգացմանը, նոր տեխնոլոգիաներով ինտենսիվ այգիներ հիմնելուն, հումքի վերամշակմանը:

Ըստ վարչապետի հանձնարարականի՝ մարզպետի կողմից հստակ աշխատանքներ են կատարվել մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ. այս փուլում արձանագրված արդյունքներով կատարողականը կազմել է 103.2 տոկոս, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է շուրջ 106.9 միլիոն ՀՀ դրամով:

Անդրադառնալով աղբահանության ոլորտին՝ մարզպետը նշել է, որ մարզի համայնքներում առկա 129 աղբավայրերից 112-ը մաքրվել և փակվել է: Նախապատրաստական աշխատանքներ են տարվել հոկտեմբերի 21-ի համապետական շաբաթօրյակը նույնպես կազմակերպված անցկացնելու համար: Վերանայվել են մարզի համայնքներում աղբահանության սակագների հաշվարկման մեխանիզմները, գյուղական համայնքներում սահմանվել է աղբահանության սակագնի մեկ միասնական շեմ: Իրավաբանական և ֆիզիկական անձանց համար աղբահանության ընդհանուր հավաքագրման ծավալները նախորդ տարվա համեմատ ևս դրական աճ են արձանագրել: 2017 թ. 8 ամսվա տվյալներով՝ ֆիզիկական անձանցից աղբահանության դիմաց վարձավճարների հավաքագրումը կազմել է 67.4 տոկոս: Վարչապետը, նշելով դրական առաջընթացը, այդուհանդերձ, արդյունքները բավարար չի համարել, և որոշվել է կարճ ժամանակ անց կրկին անդրադառնալ այդ հարցին:

Առողջապահության մասով 2017 թվականի 8 ամիսների տվյալներով բյուջեի նկատմամբ վճարովի ծառայությունների գումարը կազմել է 29 միլիոն դրամ, ինչը 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 7 %-ով: Մարզպետին հանձնարարվել է հետևողական աշխատանքներ իրականացնել նշված ցուցանիշը էականորեն ավելացնելու, ինչպես նաև՝ բժշկական հաստատությունների մասնավոր կառավարիչների ներգրավման ուղղությամբ:

Մարզպետը տեղեկատվություն է ներկայացրել նաև ներդրումային ծրագրերի վերաբերյալ. ընդհանուր առմամբ կատարվելու է 6.7 միլիարդ դրամի ներդրում, արդյունքում կստեղծվի 190 աշխատատեղ: Մարզում 2017 թ. ստեղծվել է 1850 աշխատատեղ, իսկ մի շարք ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների ավարտից հետո կստեղծվի 884 մշտական աշխատատեղ: Գյուղատնտեսական արտադրությունը խթանելու նպատակով ներկայացվել է 23 ներդրումային ծրագիր՝ 2 միլիարդ 518 միլիոն դրամ գումարով, որոնցից 8-ը՝ 1 միլիարդ 616 միլիոն դրամ գումարով, հավանության է արժանացել կառավարության կողմից, դրանցից երկուսը՝ չրերի արտադրության և այծի կաթից պանրի արտադրության ծրագրերը, 120 միլիոն դրամով արդեն ֆինանսավորվել են:

Մարզպետը նշել է, որ զբոսաշրջությունը մարզի տնտեսության առավել դինամիկ զարգացող ոլորտներից է. 2017 թ. 8 ամիսներին զբոսաշրջիկների թիվը հասել է 28200-ի՝ նախորդ տարվա 24500-ի դիմաց: Զգալիորեն զարգացել են ենթակառուցվածքները, բարձրացվել է մատուցվող ծառայությունների որակը: Նրա խոսքով՝ Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրերի իրականացումը նոր խթան կհանդիսանա զբոսաշրջության զարգացման համար:

Փոքր և միջին ջրամբարների կառուցման ռազմավարության շրջանակներում մարզպետը ներկայացրել է ջրամբարների կառուցման ծրագրերը: Վարչապետը հանձնարարել է դրանք հնարավորինս հիմնավոր և հստակ ձևով լրամշակել և քննարկել Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ:

28/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.32
-0.15
Եվրո (EUR)
424.36
+0.15
Ռուբլի (RUR)
4.2392
-0.0241
Լարի (GEL)
139.38
-0.08
53517
-755
Արծաթ
802
-0.62