
ԿԲ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ – ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ԼՈՂՈՒՄ Է
Հայաստանում փոխարժեքը երկար ժամանակ կայուն էր, սակայն դա մակրոտնտեսական նպատակ չի ունեցել, միտված չի եղել ներմուծմանը կամ այլ գործընթացներին նպաստելուն: Փոխարժեքը կայուն պահելով նպատակ է եղել միայն հանրապետությունում ապահովել ֆինանսական կայունություն: Այսօր այս մասին հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանն` ընդգծելով, որ այժմ Հայաստանում փոխարժեքը «լողում է», իսկ ֆինանսական կայունության տեսանկյունից այլեւ խնդիրներ չկան:
Ֆինանսական կայունությունը գին ունի, եւ կենտրոնական բանկն այդ շուկայում միջամտություն է իրականացրել միայն կայունության ապահովման նպատակով: Իսկ այժմ այդ միջամտությունը դադարեցվել է: Նրա խոսքով` ֆինանսական կայունության ապահովման համար այլ երկրներ չափազանց մեծ գին են վճարել: