Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Էներգախնայողության ոլորտում ԵՄ ծրագրերի շահառու է դարձել 6 հազար տնային տնտեսություն
08/11/2017 23:56
Կիսվել

Էներգախնայողության ոլորտում ԵՄ ծրագրերի շահառու է դարձել 6 հազար տնային տնտեսություն

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը էներգախնայողության ոլորտում Հայաստանի հանձնառությունը խիստ գովելի է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Եվրահանձնաժողովի Հարևանության և ԵՄ ընդլայնման հարցերով (NEST) գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության գծով տնօրեն Լորենս Մերեդիթը:  Երևանում «ԵՄ-ն էներգետիկայի համար» ծրագրի կողմից կազմակերպվել էր Հայաստանի էներգախնայողության ներուժի բացահայտմանն ուղղված համաժողովը: «Էներգախնայողությունը ձեր երկրի օրակարգում մեծ կարևորություն ունի, այն նաև գերակա առաջնահերթություն է Արևելյան Գործընկերության երկրների հետ համագործակցության համատեքստում»,-ասաց Մերեդիթը:

ԵՄ պաշտոնյան նշեց, որ էներգախնայողության և էներգաարդյունավետության ոլորտում էական հաջողությունների հասնելու համար համագործակցությունը շատ կարևոր է: Այս համատեքստում նա ներկայացրեց Հայաստանում այս ոլորտում ԵՄ կատարած ներդրումները: «Արդեն 30 միլիոն եվրո ենք ներդրել 10 տարբեր ծրագրերում՝ էներգաարդյունավետության ու էներգախնայողության ֆինանսավորման ուղղությամբ»,-ասաց Լորենս Մերեդիթը՝ հավելելով, որ ծրագրի շահառու է դարձել 17 քաղաքի 6 հազար տնային տնտեսություն: Նա կարևորեց նաև մայրաքաղաք Երևանում փողոցային լուսավորությունը LED լամպերով իրականացնելու ծրագիրը:

Ինչ վերաբերում է էներգախնայողության ԵՄ փորձին ու հիմնական մարտահրավերներին, պաշտոնյան առանձնացրեց երկուսը: «Այս ոլորտում առաջին խնդիրը պահանջարկն էլ ավելի արդյունավետ կառավարելն է, քանի որ ամենաէժան էներգիան այն է, որը չի սպառվում: Մենք Եվրամիությունում տեսել ենք, թե ինչպիսի լուրջ փոխակերպումներ են տեղի ունենում, երբ մենք կրճատում ենք էներգետիկ պահանջարկը: Մյուս գերակայությունը նոր տեխնոլոգիաների ներդրումն է մաքուր էներգիայի ոլորտում: Սա այն հազվագյուտ ոլորտներից է, ուր կարող եք ներդրումներ կատարել, խնայել էներգիա ու միաժամանակ ստեղծել աճի ներուժ: Այսօր կանաչ էներգետիկայի ոլորտում միլիոնավոր աշխատատեղեր են բացվում, ԵՄ-ում դրա արդյունքում 10 տոկոսով կրճատվել է էներգասպառումը»,-ասաց Լորենս Մերեդիթը: Պաշտոնյան համոզմունք հայտնեց, որ Հայաստանն էլ կարող է հասնել նման արդյունքի:

Նա հույս հայտնեց, որ համաժողովի արդյունքում կկարողանան ՀՀ կառավարության իրենց գործընկերների, դոնոր և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ մատնանշել էներգախնայողության ոլորտում ապագա զարգացումներ ապահովելու ուղիները:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69