Թումոյի սաները մասնակցել են Կենտրոնական Բանկի հայտարարած՝ ՀՀ թղթադրամի դիզայնի մրցույթին
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները մասնակցել են ՀՀ նոր թղթադրամների մրցույթին, այս մասին հայտնում է կենտրոնի ֆեյսբուքյան էջում։ Գրառմանը նաև կցվել է Վիլյամ Սարոյանի պատկերով 5,000 դրամ արժողությամբ թղթադրամի դիզայնը։ Ցավոք, այլ թղթադրամների դիզայնները չեն հրապարակվել։
«Վերջերս Թումոն մասնակցեց Կենտրոնական Բանկի հայտարարած՝ ՀՀ թղթադրամի դիզայնի մրցույթին։ Մրցույթին ուղարկված մեր փաթեթի վրա թումոցիները աշխատեցին շվեյցարական նոր ֆրանկի դիզայներներ Մանուելա Ֆրունդերի ու Ադրիան Հեուբերգերի օգնությամբ։ Ահա Վիլյամ Սարոյանի պատկերով 5000 դրամը՝ գրողի սիրելի հայկական արևով ու լեռներով», – ասված է գրառման մեջ։