Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Ucom. ավելի բարձր արագություններ՝ ամրակցված ինտերնետի բաժանորդների համար
14/11/2017 12:22
Կիսվել

Ucom. ավելի բարձր արագություններ՝ ամրակցված ինտերնետի բաժանորդների համար

Ucom ընկերությունը բարձրացրել է ֆիքսված ցանցում ինտերնետի արագությունը նոր և ներկայիս բաժանորդների համար: Մասնավորապես՝ 3Play Select փաթեթի բաժանորդները կօգտվեն ինտերնետից 60 Մբ/վրկ արագությամբ 1 տարով բաժանորդագրվելու դեպքում և 30 Մբ/վրկ արագությամբ՝ առանց բաժանորդագրման պարտավորության: 3Play Classic փաթեթի բաժանորդները կվայելեն ֆիքսված ինտերնետի 80 Մբ/վրկ արագությունը 1 տարով բաժանորդագրվելու պարագայում և 40 Մբ/վրկ՝ առանց դրա: Իսկ 3Play Rock փաթեթի բաժանորդները կօգտվեն ֆիքսված ինտերնետից 90 Մբ/վրկ արագությամբ, եթե բաժանորդագրվեն փաթեթին 1 տարի ժամկետով, և կունենան 45 Մբ/վրկ արագություն առանց բաժանորդագրվելու նախապայմանի:

Արագության ավելացումը վերաբերում է նաև 3Play Classic մարզային առաջարկի բաժանորդներին, ովքեր կվայելեն ֆիքսված ինտերնետի 40 Մբ/վրկ արագությունը 1 տարով բաժանորդագրվելու դեպքում:

Ավելին, Ucom-ը բարձրացրել է նաև U!Net լայնաշերտ ինտերնետից օգտվող բաժանորդների արագությունները: Այսուհետ U!Net Lite 6000-դրամանոց սակագնային պլանի բաժանորդները կվայելեն ֆիքսված ինտերնետի 16 Մբ/վրկ արագությունը 1 տարով բաժանորդագրվելու դեպքում և 8 Մբ/վրկ արագությունն՝ առանց բաժանորդագրության պարտավորության: Իսկ U!Net Starter 8000-դրամանոց սակագնային պլանի բաժանորդների ինտերնետի արագությունը կկազմի 60 Մբ/վրկ 1 տարվա բաժանորդագրության պարագայում և 30 Մբ/վրկ՝ առանց դրա:

 «Ժամանակակից աշխարհում ինտերնետի սպառման աճին զուգընթաց՝ Ucom-ը գիտակցում է իր բաժանորդների օրեցօր աճող պահանջարկը և ջանում է արդարացնել սպասելիքները: Վստահ եմ, որ մեր ընկերության ֆիքսված ծառայություններից օգտվող բաժանորդները կգնահատեն ինտերնետի արագության բարձրացումը և առցանց գործողություններ իրականացնելիս ավելի սահուն փորձառություն կունենան», – նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Ի դեպ, բոլոր նրանք, ովքեր փնտրում են գին-որակ կատարյալ համադրություն, այսօրվանից կկարողանան բաժանորդագրվել նոր՝ U!Net Optimum 7000-դրամանոց սակագնային պլանին և վայելել ֆիքսված ինտերնետի 36 Մբ/վրկ արագությունը 1 տարվա բաժանորդագրությամբ և 18 Մբ/վրկ արագությունը, եթե չեն ցանկանում ունենալ բաժանորդագրման պարտավորություն:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91