Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Երևանի ՋԷԿ-ում կիրականացվի 10.7 մլրդ դրամի ներդրում
15/11/2017 11:08
Կիսվել

Երևանի ՋԷԿ-ում կիրականացվի 10.7 մլրդ դրամի ներդրում

ՀՀ կառավարությունը կքննարկի «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 16-ի նիստի օրակարգում:

«Երևանի ՋԷԿ»-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը գործարկվել և առևտրային շահագործմանն է հանձնվել 2010 թ.-ին։ Էներգաբլոկը 2010թ.-ից մինչ այժմ աշխատում է շարունակական բեռի բազիսի ռեժիմում և կանգնեցվում է տարեկան մեկ անգամ արտադրողների կողմից սահմանված տարեկան ընթացիկ նորոգումների նպատակով՝ A և B ինսպեկցիաներ և C կապիտալ նորոգում 4 տարին մեկ։

Ըստ նախագծի հիմնավորման, ներդրումային ծրագրի շրջանակում ընկերության նպատակն է համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը վերազինել, որի արդյունքում կբարելավվեն հետևյալ ցուցանիշները. ա) 220 ՄՎտ-ից այն կդառնա 227 ՄՎտ, որը կկրճատի վառելիքի տեսակարար ծախսերը՝ 258,1 գր/կվտժ-ից 252,8 գր/կվտժ, բ) էներգաբլոկի ՕԳԳ-ի բարձրացում 1%-ով, որը կհանգեցնի վառելիքի տեսակարար ծախսերի կրճատմանը, գ) C ինսպեկցիաների ժամկետի երկարաձգում 4 տարին դարձնելով 6 տարի, որը կնպաստի էներգաբլոկի շարունակական աշխատանքի ժամանակահատվածի ավելացման, որի արդյունքում կավելանա ներքին ցանց օգտակար առաքումը 59,5 մլն. կՎտ. Ժ-ով, համապատասխանաբար գործող սակագնի պայմաններում 1103,7 մլն դրամ և արտահանումը Իրան-Հայաստան պայմանագրի շրջանակներում։

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 10,7 մլրդ դրամի չափով ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91