
Սուրեն Կարայանն այցելել է ՄԵՂՐԻ ԱՏԳ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) տարածք։
Նախարարը ՀՀ վաչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի, ճարտարապետ-շինարարների և գործարարների հետ շրջայց է կատարել գոտու շինհրապարակում։ Սուրեն Կարայանը ծանոթացել է «Մեղրի» ԱՏԳ-ի առաջին փուլի շինարարական աշխատանքների ընթացին, առկա խնդիրներին՝ տեղում տալով համապատասխան լուծումներ։
Շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: Այսպիսով, «Մեղրի» ազատ տնտեսական գոտու առաջին փուլի բացումը նախատեսվում է դեկտեմբերի 15-ին։