Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Կարեն Կարապետյանն ընդունել է ՎԶԵԲ փոխնախագահ Ալան Պիյուին
30/11/2017 20:38
Կիսվել

Կարեն Կարապետյանն ընդունել է ՎԶԵԲ փոխնախագահ Ալան Պիյուին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) փոխնախագահ Ալան Պիյուի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը բարձր է գնահատել Հայաստան-ՎԶԵԲ 25-ամյա համագործակցությունը և նշել, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի առանցքային գործընկերներից է: «Չափազանց կարևոր է, որ մեր գործընկերության փաթեթի ծրագրերի գերակշիռ մասն ուղղված է մասնավոր հատվածի մրցունակության խթանմանը և նույն տրամաբանությունը դրված է նաև ՎԶԵԲ-Հայաստան ընթացիկ՝ 2015-2019 թթ. համագործակցության ռազմավարության հիմքում», – նշել է կառավարության ղեկավարը: Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել բանկի կողմից Հայաստանում պետություն-մասնավոր գործընկերության հայեցակարգի ու օրենսդրական փաթեթի մշակման գործում ցուցաբերած աջակցության, ինչպես նաև մի շարք ուղղություններով տրամադրված տեխնիկական օժանդակության համար: Վերահաստատելով արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ վարչապետը կարևորել է մասնավոր սեկտորում ներդրումային ծրագրերի և մի շարք առաջնահերթ ոլորտներում պետություն-մասնավոր հատված գործընկերության զարգացման ծրագրերի շարունակական իրականացումը:

«Համաձայն եմ Ձեզ հետ, որ մեր համագործակցությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա՝ և´ բիզնես սեկտորի խթանման, և´ քաղաքականության մշակման, և´ պետական-մասնավոր գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերի առումով: Մենք նաև արդեն իսկ շատ հաջող աշխատում ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ», – նշել է Ալան Պիյուն և ընդգծել, որ ՎԶԵԲ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնմամբ:

ՀՀ վարչապետը և ՎԶԵԲ փոխնախագահը քննարկել են ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային ծրագրերին վերաբերող հարցեր: Վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել է դիտարկել տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, զբոսաշրջության, ոսկերչության, դեղագործության բնագավառներում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները՝ հաշվի առնելով այդ ճյուղերում մեծ ներուժի առկայությունը: ՎԶԵԲ փոխնախագահը նշել է, որ բանկը պատրաստակամ է ներդրումային ծրագրեր իրականացնել ՀՀ կառավարության համար առաջնահերթ ոլորտներում և շարունակել աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը:

Կողմերը կարևորել են նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, որը ևս կնպաստի երկկողմ գործակցության խորացմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշարջանային համագործակցության ծրագրերում, ՀՀ կառավարության կողմից թե´ տեղական, թե´ օտարերկրյա ներդրողների համար բիզնես միջավայրի շարունակական բարելավման քայլերում, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղված այլ նախաձեռնություններում ՎԶԵԲ-ի ներգրավման հնարավորությունների շուրջ: Ալան Պիյուն տեղեկացրել է վարչապետին, որ ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի նոր տնօրենի թեկնածությունն արդեն հաստատվել է, և 2018 թ. հունվարից նա կանցնի իր պարտականությունների կատարմանը:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41