Պաշտոնական

USD BUY - 383.50+0.50 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 446.00-1.00 EUR SELL - 455.00-1.00
OIL:  BRENT - 69.31+1.72 WTI - 67.64+1.90
COMEX:  GOLD - 3341.70+0.66 SILVER - 37.01+0.08
COMEX:  PLATINUM - 1379.80-0.09
LME:  ALUMINIUM - 2573.50-0.64 COPPER - 9829.50-0.35
LME:  NICKEL - 15177.00-0.74 TIN - 33284.00-1.24
LME:  LEAD - 2036.50-1.07 ZINC - 2684.50-1.45
FOREX:  USD/JPY - 146.01+0.69 EUR/GBP - 1.1747-0.03
FOREX:  EUR/USD - 1.1747-0.03 GBP/USD - 1.3631+0.12
STOCKS RUS:  RTSI - 1102.97-1.48
STOCKS US: DOW JONES - 44406.36-0.94 NASDAQ - 20412.52-0.92
STOCKS US: S&P 500 - 6229.98-0.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 39688.81+0.26 TOPIX - 2816.54+0.17
STOCKS CHINA:  HANG SENG - 24148.07+1.09 SSEC - 3497.48+0.70
STOCKS EUR:  FTSE100 - 8806.53-0.19 CAC40 - 7723.47+0.35
STOCKS EUR:  DAX - 24073.67+1.20
08/07/2025  CBA:  USD - 384.19+0.08 GBP - 521.65-0.74
08/07/2025  CBA:  EURO - 450.58+0.13
08/07/2025  CBA:  GOLD - 40951-196 SILVER - 447.7-7.81
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏ
26/05/2009 17:49
Կիսվել

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏ

«Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 26-ին, ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ներկայացնելով գործակալության 2009թ. եռամսյակային հաշվետվությունը, գլխավոր գործադիր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը զեկուցել է նաեւ նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի մասին, նշել, որ 2009թ. ծրագրում ընդգրկված միջոցառումներում հստակ նշված են դրանց նպատակները, ակնկալվող արդյունքները եւ իրականացման պատասխանատուները։

Խորհուրդը քննարկել է ապրանքների արտահանման խթանման եւ նոր շուկաների ուսումնասիրման միջոցառումների ծրագիրը, որով նախատեսվում է աջակցել արտահանման ներուժ ունեցող ձեռնարկություններին նոր ծրագրերի ձեւավորման հնարավորությունների գնահատման նպատակով, ինչպես նաեւ ձեռնարկել արտաքին շուկաների պահանջների հետազոտություն՝ արտաքին շուկայում տեղական ապրանքատեսականին առավել մրցունակ դարձնելու համար։

Նիստում քննարկվել են «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի 2009թ. աշխատանքային ծրագրի, գործակալության գործունեության գնահատման չափանիշների, ինչպես նաեւ ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարելավման եւ զարգացման աջակցության հարցեր։ Ներկայացվել են նաեւ «ԱրմԹեք» բարձր տեխնոլոգիաների ամենամյա համաժողովի կազմակերպման ընթացակարգի, «Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքների ընթացքի, ինչպես նաեւ ԶՀԳ գործունեությանը վերաբերող ընթացիկ խնդիրներ։

Խորհուրդը հաստատել է «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի 2008թ. տարեկան հաշվետվությունը։

AMP
08/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.19
+0.08
Եվրո (EUR)
450.58
+0.13
Ռուբլի (RUR)
4.9041
+0.0203
Լարի (GEL)
141.45
+0.07
40951
-196
Արծաթ
447.7
-7.81