Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Թարմացվել են Ucom և U!Pay հավելվածները
06/12/2017 13:01
Կիսվել

Թարմացվել են Ucom և U!Pay հավելվածները

Օրերս թարմացվել են «Ucom» և «U!Pay» հավելվածները iOS և Android համակարգերով աշխատող հեռախոսների համար:

Մասնավորապես «Ucom» հավելվածի 8.2 թարմացման արդյունքում օգտատերերը կնկատեն որոշակի թերությունների շտկում, ձախ մենյուի դիզայնի բարելավում: Հավելվածում փոփոխություններ են իրականացվել «Ունիվեսալ Պլյուս» և «U!Պարզ» բաժանորդների համար, բարելավվել ու թարմացվել է «Կարգավորումներ» բաժնի դիզայնը, առավել տրամաբանական է դարձել հավելվածի գնահատման գործառույթը, ձախ մենյուում նոր բաժիններ են ընդգրկվել:

Իսկ «U!Pay» հավելվածի 1.3 թարմացված տարբերակում շտկվել են թերությունները, ավելացվել է «Իմ մեքենաները» նոր ենթաբաժինը, որտեղ մեքենայի տվյալները մեկ անգամ լրացնելուց  հետո օգտատերերն ավտոմատ կերպով կտեղեկանան իրենց ՃՈ տուգանքների մասին և կկարողանան վճարել դրանք: Ավելացվել է նոր ծառայություն, որի միջոցով օգտատերերը կկարողանան վճարել iBolit.mobi-ի կողմից իրականացված սարքավորման վերանորոգման աշխատանքի համար:

«Ucom-ը խիստ հետևողական է իր կողմից ստեղծված հավելվածների թարմացման հարցում: Մենք ոչ միայն կարևորում ենք բաժանորդների և օգտատերերի կողմից հնչեցված խնդիրների շտկումը, այլև նորանոր գործառույթների ու հնարավորությունների ավելացումը: Մեր գերնպատակը բաժանորդների ժամանակի խնայումն է և վստահության ամրապնդումը», – նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Հիշեցնենք, որ հավելվածները հնարավոր է ներբեռնել App Store-ից՝ goo.gl/isSVpa և goo.gl/c3ZaiA հղումներով ու Google Play-ից՝ goo.gl/qU92vA և goo.gl/NV5EGm հղումներով:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45